Թամրազ անվան բացատրությունը

 

Թամրազ անունը առաջացել է անտարակույս պարսկական հին և աղավաղված անձնանունից։

Նախնական ձևը կորցնելով՝ մթագնել է իմաստը։

Հ. Աճառյանը կապում է զենդերեն takhma՝ ուժեղ և urupa՝ շուն բառերի հետ։

Ստուգաբանում է իբրև ուժեղ շուն։

Հավանական է նաև, որ սա Թամհազ անվան վերափոխված ձևն է կամ առաջացել է Թեյմուրազ անունից, որ տարածված էր Կովկասում։

Այժմ հազվագյուտ անուն է։

Թամրազյան ազգանունը տարածված է։

2410

Այլ անուններ

Ռուդոլֆ

Ռուդոլֆ անվան բացատրությունը   Ռուդոլֆ անունը առաջացել է գերմաներեն rot՝ կարմիր և wolf՝ գայլ բառերից։ Նշանակում է կարիր գայլ։ Եկել է գրականության միջոցով։ Այժմ էլ գործածական անուն է։

Շաղիկ

Շաղիկ  անվան բացատրությունը   Շաղիկ անունը հայերեն Շաղոսկի անվան փաղաքշական ձևն է։ Կազմված է հայերեն շաղ (ցող) բառից, ինչպես Ցողիկ անունը։ Այժմ հազվադեպ է գործածվում։

Վռամշապուհ

Վռամշապուհ անվան բացատրությունը   Վռամշապուհ անունը առաջացել է պարսկերեն Վռամ և Շապուհ անուններից։ Հայ հնագույն անուններից է։ Տարածվել է ի պատիվ՝ Վռամշապուհ թագավորի (389-414), որի ժաման...

Մարիետա

Մարիետա անվան բացատրությունը   Մարիետա անունը եվրոպական անուն է, որ կազմված է եբրաերեն Maryam անունից՝ etta իգական ածանցով: Փաստորեն Մարի (Մարիամ) անվան փաղաքշականն է, որ վերջերս տա...

Շահնազար

Շահնազար անվան բացատրությունը   Շահնազար անունը առաջացել է պարսկերեն sah և արաբերեն nazar՝ հայացք բառերից։ Այն նշանակում է շահի հայացքին արժանացած։ Այս անունը հայերի մեջ տարածվել է XVI...

Վերջինները բլոգից