Ուրուշան
Ուրուշան անվան բացատրությունը
Ուրուշան անունը առաջացել է պարսկերեն rusan՝ լուսավոր, փայլուն բառից։
Այն երևում է նաև Առուշան ձևով։
Ր-ով սկսվող պարսկերեն, պահլավերեն բառերի սկզբից հայերը միշտ ավելացրել են որևէ ձայնավոր՝ րանգ-երանգ։
Սակայն բարբառները պահել են շատ բառերի իսկական արտասանությունը՝ ռեխ-երախ, ռանգ-երանգ։
Անցյալ դարում Ուրուշան անունը բավական տարածված էր, այժմ՝ հազվագյուտ։
Ունենք Ուրուշանյան, Առուշանյան ազգանունները։
1708
Այլ անուններ
Թուխծամ
Թուխծամ անվան բացատրությունը Թուխծամ անունը առաջացել է հայերեն՝ թուխ և ծամ բառերից։ Նշանակում է սևահեր, թխամազ։ Այս անունը հանդիպում է միջին դարերից, նաև ժողովրդական երգերում։
Հրանուշ
Հրանուշ անվան բացատրությունը Հրանուշ անունը առաջացել հայերեն հուր բառից՝ անուշ ածանցով։ Հայերեն անուն է, որը երևում է XIX դարից և շատ տարածված էր ժողովրդի մեջ։ Այժմ հիմնականում հանդիպում են...
Ալթուն
Ալթուն անվան նշանակությունը Ալթուն անունը առաջացել է թուրքերեն altun «ոսկի» բառից. համապատասխանում է հայերեն Ոսկի անձնանվանը (իգական): Սրանից մնացել է Ալթունյան ազգանո...
Թագվոր
Թագվոր անվան բացատրությունը Թագվոր անունը առաջացել է հայերեն թագավոր բառի հնչյունափոխված ձևից։ Այն իբրև անձնանուն գործածական է ժողովրդի մեջ։։ Տարածված է նաև Թագվորյան ազգանունը։
Զարդար
Զարդար անվան բացատրությունը Զարդար անունը առաջացել է հայերեն զարդարել բառից՝ «զարդարված», «պճնված» իմաստով։ Հնում այսպես էին կոչում Զատկի տոնին նախորդող կիրակի...