Վահրամ անվան բացատրությունը

 

Վահրամ անունը առաջացել է պահլավերեն Vahram անունից։

Այն գարուն է նշանակում։

Հ. Աճառյանը նույնացնում է Վահագն անվան հետ։

Միաժամանակ ապավինելով Հայսմավուրքի բացատրությանը՝ Վահրամ, որն անձրև է նշանակում։

Համեմատում է պահլավերեն varan, պարսկերեն baran բառի հետ։

Հավանական է գտնում անձրև նշանակությունը։

Կասկած չկա, որ Վահրամ անունը կապված է պահլավերեն Varhran աստծո հետ, որը Հրատ մոլորակն է։

Հայերի մեջ տարածված անուն է։

Սրանից են Վահրամյան ազգանունը և Վահրամաբերդ տեղանունը Շիրակում։

5787

Այլ անուններ

Բախշի

Բախշի անվան բացատրությունը   Բախշի անունը առաջացել է պարսկերեն bakhsis բառից։ Նշանակում է «նվեր», «ընծա», «պարգև»։ Գործածական է XVI դարից, այժմ էլ կենդանի...

Իսաբեգ, Իսաբեկ

Իսաբեգ, Իսաբեկ անվան բացատրությունը   Իսաբեգ, Իսաբեկ անունը թուրքական Isabeg անունն է։ Կազմված է Isa՝ Հիսուս և beg՝ իշխան բառերից: Կա նաև սրա հնչյունափոխված ձևը Յասաբեգ, Յասաբ...

Եթար

Եթար անվան բացատրությունը   Եթար անունը առաջացել է թուրքերեն yetar բառից, որը նշանակում է «բավական է»։  Հայերի մեջ այս անունը գործածական է տակավին XIV դարից։ ...

Առուշան

Առուշան անվան բացատրությունը   Առուշան անունը առաջացել է պարսկերեն Rusan անունից, նշանակում է «լույս», «լուսավոր»: Կա նաև Ուրուշան ձևը՝ նույն նշանակությամբ։ Տարածված է...

Լևուշ

Լևուշ անվան բացատրությունը   Լևուշ անունը Լևոն անվան աղավաղված ձևն է։ Իբրև ինքնուրույն անուն տեղ է գտել զագսի պաշտոնական մատյաններում (ԶԱ-1926—691)։

Վերջինները բլոգից