Անուշ, Անույշ անվան բացատրությունը

 

Անուշ կամ Անույշ անունը առաջացել զենդերեն anaosa, պահլավերեն anos բառից, որ նշանակում է «անմահ»:

Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել «հաճելի», «քաղցր» նշանակությունը:

Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ:

Հայերի մոտ այս անունը մի տեսակ բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս՝ Հայկանուշ, Վարդանուշ, ԾաղկանուշՀրանուշ, Վեհանուշ, Գեղանուշ, Վասկանուշ, Արմանուշ, Պերճանուշ և այլն:

Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:

13353

Այլ անուններ

Ֆերդինանդ

Ֆերդինանդ անվան բացատրությունը   Ֆերդինանդ անունը լատիներեն Ferdinand անունն է, հայերի մեջ գոյություն ունի XVIII դարից։  Հիմնականում տարածված է կաթոլիկ հայերի մոտ։  Բացատրվում է որպ...

Օհանջան

Օհանջան անվան բացատրությունը   Օհանջան անունը առաջացել է Օհան անունից և պարսկերեն jan՝ հոգի բառից։  Անցած դարում տարածված անուն էր։ Այժմ մնացել է միայն Օհանջանյան ազգանունը։&nb...

Ալիշան

Ալիշան անվան բացատրությունը   Ալիշան անունը հազվադեպ գործածվող անուն է (ԶԱ-1869-1935)։ Ոնի արաբական ծագում, նշանակում է «մեծահարգո» կամ «պատվարժան»:

Վշտուհի

Վշտուհի անվան բացատրությունը   Վշտուհի անունը առաջացել է հայերեն վիշտ բառից՝ հոգս, ցավ իմաստով և ուհի ածանցով։ Վշտիկ անվան իգականն է։ Ստեղծվել է մեր դարի 30-ական թվականներին։    

Ալփասլան

Ալփասլան անվան բացատրությունը   Ալփասլան անունը թուրքական անուն է։ Այն կազմված է արաբերեն alp` հսկա, հերոս և արաբերեն arslan-aslan՝ առյուծ բառերից։ Նշանակում է հսկա առյուծ։ Եղել է սակավ...

Վերջինները բլոգից