Աշխեն անվան բացատրությունը

 

Աշխեն անունը առաջացել է պահլավերեն akhsen՝ «գորշ» բառից։

Զենդերենում akhsaena բառը նշանակում է «թուխ», «կապտասև»:

Եթե պահլավերեն akhsen բառի դրափոխված ձևը համարենք, ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի «մոխրագույն», «գորշ»:

Բայց գույն է արտահայտում նաև «աշխետ» բառը՝ պահլավերեն khset, զենդերեն khsaeta, որը կարելի է մեկնել «հրակարմիր»:

Հնագույն անուններից է:

Խորենացին հիշատակում է Աշխէն կույս, որ Աշխադարի դուստրն էր:

Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարսկերեն փաղաքշական en ածանցից՝ Աշխեն, ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում, օրինակ Խորեն:

Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:

7863

Այլ անուններ

Արտաշես

Արտաշես անվան բացատրությունը   Արտաշես անունը առաջացել է պահլավերեն Artasas անունից։ ՀԲ ստուգաբանում է իբրև լույս, եռանդ ուրախության կամ անեծք։ Այս անունը կրել են պարսիկ և հայ թագավորներ...

Էդուարդ

Էդուարդ անվան բացատրությունը   Էդուարդ անունը եկել է ֆրանսերեն  Edouard  անունից, որը նշանակում է «ունեցվածքի պահապան», «պահակ»։ Հայերի մեջ այս անունը ե...

Վերա

Վերա անվան բացատրությունը   Վերա անունը առաջացել է ռուսերեն Вера իգական անունից։ Նշանակում է հավատ, դավանանք, կրոն։ Հայերի մեջ գործածական է դարձել XX դարից միայն։ Այժմ բավական տարածված...

Իսաբեգ, Իսաբեկ

Իսաբեգ, Իսաբեկ անվան բացատրությունը   Իսաբեգ, Իսաբեկ անունը թուրքական Isabeg անունն է։ Կազմված է Isa՝ Հիսուս և beg՝ իշխան բառերից: Կա նաև սրա հնչյունափոխված ձևը Յասաբեգ, Յասաբ...

Աղավնի, Աղաւնի

Աղավնի, Աղաւնի անվան բացատրությունը   Աղավնի, Աղաւնի անունը առաջացել է աղավնի թռչունի անունից, որ անմեղության և համեստության խորհրդանիշ է: Իբրև անձնանուն գործածական է անցյալ դարից: Համապատասխ...

Վերջինները բլոգից