Ֆրոսյա
Ֆրոսյա անվան բացատրությունը
Ֆրոսյա անունը առաջացել է ռուսերեն Ефросиня անվան փաղաքշական ձևից։ Հայերի մեջ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն։
Ծագում է հուներեն eufrosynos բառից, որը նշանակում է «կենսուրախ», «զվարթ», «երջանիկ»։
Այժմ քիչ է տարածված։
Հայերեն փաղաքշական ձևն է՝ Ֆրոսիկ։

2564
Այլ անուններ
Լալազար
Լալազար անվան բացատրությունը Լալազար անունը առաջացել է պարսկերեն lalazar բառից։ Նշանակում է կակաչների պարտեզ, բառացի՝ ոսկե կակաչ։ Սրանից է Լալազարյան ազգանունը։
Շառլոտա
Շառլոտա անվան բացատրությունը Շառլոտա անունը առաջացել է գերմաներեն Scharlotte անունից, որ Շարլ անվան իգականն է։ Եկել է մեզ մոտ գեղարվեստական գրականության միջոցով։
Զմրուխթ
Զմրուխթ անվան բացատրությունը Զմրուխթ անունը առաջացել է զմրուխտ թանկագին քարի անունից: Կա նաև Զմրութ թուրքական ձևը, որը գործածական է արևելյան ժողովուդների մոտ:
Արգամ
Արգամ անվան նշանակությունը Արգամ անունը ըստ Մովսես Խորենացու՝ հայոց Մուրացյան նախարարական տոհմի նահապետներից մեկի անունն է։ Այժմ Արգամ անունը գրեթե մոռացության է մատնված։
Լիաստան
Լիաստան անվան բացատրությունը Լիաստան անունը առաջացել է հայերեն լի՝ առատ բառից։ Նորաստեղծ անուն է, որ հանդիպում ենք վերջին տարիներին։ Ըստ էության ակնարկում է լիառատ կյանքը կամ առատութ...