Հայկանդուխտ
Հայկանդուխտ անվան բացատրությունը
Հայկանդուխտ անունը առաջացել է հայերեն Հայկ անունից և պարսկերեն dukhtar՝ դուստր բառից։
Նշանակում է Հայկի դուստրը։
Գործածվում է իբրև Հայկ անվան իգական ձևը։
Անցյալ դարում տարածված անուներից էր։
Կա նաև այս անվան կրճատ՝ Կանդուխտ ձևը, որ միաժամանակ որպես ինքնուրույն անուն է հանդես գալիս։
1843
Այլ անուններ
Սիսակ
Սիսակ անվան բացատրությունը Սիսակ անունը առաջացել է եբրայերեն sisak բառից։ Այն նշանակում է ուրախություն քո (ՀԲ-210)։ Հայերի մեջ հնում գործածական չի եղել, բայց այժմ հանդիպում ենք։...
Հրեղեն
Հրեղեն անվան բացատրությունը Հրեղեն անունը առաջացել է հայերեն հրեղեն ածականից։ Ակնարկում է անունը կրողի պայծառությունը կամ կենսախնդությունը։ Հանդիպում ենք վերջերս։
Նազենիկ
Նազենիկ անվան բացատրությունը Նազենիկ անունը առաջացել է պարսկերեն naz բառից, որ մեզ մոտ ևս գործածական է։ Առաջին անգամ հանդիպում ենք Մովսես Խորենացու մոտ՝ Նազինիկ ձևով։ Այժմ գործածական...
Ռոբերտ
Ռոբերտ անվան բացատրությունը Ռոբերտ անունը ֆրանսերեն Robert անունն է։ Այն բավական տարածված է հայերի մեջ։ Հիշատակվում է տակավին XII դարից։
Մաքրուհի
Մաքրուհի անվան բացատրությունը Մաքրուհի անունը առաջացել է հայերեն մաքուր բառից՝ ուհի ածանցով (ինչպես՝ Սրբուհի, Գեղուհի անունները)։ Նշանակում է «անաղարտ», «անբիծ»,...