Լալա
Լալա անվան բացատրությունը
Լալա անունը պարսկական lala ծաղկի անունն է։
Մեզ մոտ գործածվում է իբրև հայերեն կակաչ բառի բարբառային համազոր ձևը։
Հին մատյաններում չի հիշատակվում որպես անձնանուն։
Միայն անցյալ դարի վերջերից այս անունն սկսեց տարածվել հայերի մեջ՝ Րաֆֆու «Խենթը» վեպի ազդեցությամբ։
Այժմ էլ կենդանի անուն է։
5203
Այլ անուններ
Ասատուր
Ասատուր անվան բացատրությունը Ասատուր անունը հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ գործածական է նաև այսօր: Սրանից ունենք Ասո, Աստո անունները, ինչպես և Ասատրյան, Աստոյան ազգանունները։ Ունե...
Փայլակ
Փայլակ անվան բացատրությունը Փայլակ անունը առաջացել է հայերեն փայլակ բառից՝ կայծակի փայլատակումը։ Դեռևս անցյալ դարից գործածվում է մեզ մոտ իբրև անուն։ Այժմ էլ տարածված անուն...
Շահնազար
Շահնազար անվան բացատրությունը Շահնազար անունը առաջացել է պարսկերեն sah և արաբերեն nazar՝ հայացք բառերից։ Այն նշանակում է շահի հայացքին արժանացած։ Այս անունը հայերի մեջ տարածվել է XVI...
Իսաբեգ, Իսաբեկ
Իսաբեգ, Իսաբեկ անվան բացատրությունը Իսաբեգ, Իսաբեկ անունը թուրքական Isabeg անունն է։ Կազմված է Isa՝ Հիսուս և beg՝ իշխան բառերից: Կա նաև սրա հնչյունափոխված ձևը Յասաբեգ, Յասաբ...
Վարդիթեր
Վարդիթեր անվան բացատրությունը Վարդիթեր անունը առաջացել է հայերեն վարդ և թեր՝ պսակաթերթիկ բառերից։ Հայերի մեջ տարածվել է անցյալ դարի վերջերից՝ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպի...