Լիլիթ
Լիլիթ անվան բացատրությունը
Լիլիթ անունը նորահայտ անուն է հայերի մեջ։
Եկել է Ավետիք Իսահակյանի համանուն լեգենդից։
Ըստ հրեից առասպելի՝ Լիլիթ է կոչվել առաջին կինը, որին աստված ստեղծել էր «վեր բարձրացող բոցից»։
Այս հնչեղ անունը այժմ շատ է տարածված հայ աղջիկների մեջ։
16669
Այլ անուններ
Իպպոլիտ
Իպպոլիտ անվան բացատրությունը Իպպոլիտ անունը առաջացել է հուներեն hippos+litos բառերից։ Նշանակում է ձիավոր, ձիավար։ Հազվագյուտ անուն է։ Տարածվել է վերջերս՝ ռուս գրականության միջոցով։
Ցոլինե
Ցոլինե անվան բացատրությունը Ցոլինե անունը առաջացել է հայերեն ցոլ (ք) բառից՝ ինե վերջածանցով (Լուսինե, Մարինե անունները)։ Նորահնար անձնանուն է, բայց բավականին տարածված է սփյուռքահայ...
Ջիվան
Ջիվան անվան բացատրությունը Ջիվան անունը առաջացել է պարսկերեն jivan բառից։ Նշանակում է մատաղահաս, երիտասարդ, ջահել։ Ունենք նաև Ջիվանյան ազգանունը։
Շամիկ
Շամիկ անվան բացատրությունը Շամիկ անունը միանգամայն ինքնուրույն անուն է։ Առաջացել է Շամիրամ, նաև Շամամ անուններից։ Շամիկ են կոչում նաև Շամունե անունը կրողներին։
Հարություն
Հարություն անվան բացատրությունը Հարություն անունը առաջացել է հարություն՝ յարութիւն բառից։ Այն նշանակում է վերածնունդ։ Այս անվան տարաձևություններն են՝ Հարութ (Արութ), Արութին, Հարդեն,...