Նարինե
Նարինե անվան բացատրությունը
Նարինե անունը նորահնար անուն է, որ ստեղծվել է վերջերս միայն և բավական արագ կերպով տարածվում է հայուհիների մեջ։
Կազմված է ինե ածանցով, ինչպես Կարինե, Մարինե, Զարինե և այլ նորաստեղծ անուններ։
Այս ինե ածանցով այժմ նորանոր անուններ են ստեղծվում (Սաթինե, Լուսինե և այլն):
Այս անունն էլ նար արմատից է, որ մեր լեզվում երկու ծագում ունի՝ պարսկական և առաբական։
Եթե ընդունենք պարսկերեն nar բառը, ապա կնշանակի «նուռ», իսկ արաբերեն nar ՝ «կրակ» բառն է, կնշանակի՝ «հրեղեն»։
14871
Այլ անուններ
Բաբիկ
Բաբիկ անվան բացատրությունը Բաբիկ անունը առաջացել է պարսկերեն Bab (հայր) անվան փաղաքշական ձևն է, նշանակում է «հայրիկ»։ Այժմ սակավ գործածվող անուն է։ Կա Բաբիկյան ազ...
Բյուրակ
Բյուրակ անվան բացատրությունը Բյուրակ անունը առաջացել է հայերեն բյուր և ակն բառերից։ Նշանակում է բազմաթիվ ակունքներ։ Սկզբում եղել է միայն տեղանուն։ Հետագայում գործածական է դարձել...
Վերդի
Վերդի անվան բացատրությունը Վերդի անունը առաջացել է թուրքերեն verdi՝ տվեց բառից։ Մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անուն։ Սակայն սա կրճատ ձևն է Ալլահվերդի, Խուդավերդի անունների, որ...
Մեխակ
Մեխակ անվան բացատրությունը Մեխակ անունը առաջացել է հայերեն մեխակ ծաղկի անունից։ Բավական տարածված անուն է։ Կա նաև Մեխակյան ազգանունը։
Գուրգենդուխտ
Գուրգենդուխտ անվան բացատրությունը Գուրգենդուխտ անունը առաջացել է կազմված է Գուրգեն անունից և դուխտ ածանցից։ Նշանակում է «դուստր» (պարսկերեն dukht), իմաստն է &laqu...