Նուբար
Նուբար անվան բացատրությունը
Նուբար անունը առաջացել է պարսկերեն nubar կամ navbar բարդ բառից, որի բաղադրիչներն են nav «նավ» և bar «պտուղ» բառերը։
Նշանակում է «նորահաս պտուղ», «առաջին պտուղ», «առաջին բար»։
XV դարում այս անունը կրել են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք։
Անցյալ դարում Կովկասի հայերի մեջ գործածական էր իբրև իգական անուն։
Արևմտահայերը Նուպար են կոչում միայն տղամարդկանց։
Այժմ էլ սփյուռքում տարածված անուն է։
Սրանից կա Նուպարյան ազգանունը։
3728
Այլ անուններ
Համեստ
Համեստ անվան բացատրությունը Համեստ անունը առաջացել է հայերեն համեստ ածականից։ Նշանակում է պարկեշտ, հեզ, խոհեմ։ Իբրև իգական անուն շատ տարածված է վերջին դարում։ Հետաքրքրական է, որ իգա...
Ասլի
Ասլի անվան բացատրությունը Ասլի անունը առաջացել է արաբերեն asli բառից։ Նշանակում է «իսկական», «հարազատ», «ճշմարիտ»: Եկել է գրականության միջոցով արևել...
Վշտիկ
Վշտիկ անվան բացատրությունը Վշտիկ անունը առաջացել է հայերեն վիշտ բառից։ Ստեղծվել է մեծ գաղթի և եղեռնի տարիներին։ Հատկապես տարածված է սփյուռքահայության մեջ, որոնց ներգաղթով տարածվել է ն...
Սուքիաս
Սուքիաս անվան բացատրությունը Սուքիաս անունը առաջացել է հունարեն Hisukhios-ից։ Այն նշանակում է հանդարտ, խաղաղ։ Հայերի մեջ տարածված է հնուց։ Այժմ էլ գործածական անուն է։ Սրանից ունենք...
Գուրգենդուխտ
Գուրգենդուխտ անվան բացատրությունը Գուրգենդուխտ անունը առաջացել է կազմված է Գուրգեն անունից և դուխտ ածանցից։ Նշանակում է «դուստր» (պարսկերեն dukht), իմաստն է &laqu...