Օղեր
Օղեր անվան բացատրությունը
Օղեր անունը առաջացել է հայերեն օղեր (ականջօղ - կանացի զարդարանք) բառի հոգնակի ձևից։ Անցած դարի վերջերին և մասամբ այժմ գործածական է հատկապես գյուղական վայրերում։
Կա նաև այս անվան փաղաքշական Օղիկ ձևը, որը հաճախ երևում է իբրև ինքնուրույն անձնանուն։

3713
Այլ անուններ
Ղարիբջան
Ղարիբջան անվան բացատրությունը Ղարիբջան անունը առաջացել է արաբերեն garib և պարսկերեն jan՝ հոգյակ բառերից։ Իբրև անձնանուն այլևս գործածական չէ։ Մնացել է միայն Ղարիբջանյան ազգանունը։
Արգիշտի
Արգիշտի անվան բացատրությունը Արգիշտի անունը այս անունը կրել են ուրարտական թագավորները, հատկապես նշանավոր Արգիշտի Առաջինը (778-750) , որ ավելի քան 2750 տարի առաջ հիմնեց Էրեբունի ամրոցը։...
Համլետ
Համլետ անվան բացատրությունը Համլետ անունը եկել է գեղարվեստական գրականության և թատրոնի միջոցով` Շեքսպիրի համանուն ողբերգությունից։ Մեր մեջ գործածվել է անցյալ դարի 90-ական թվականներից։...
Սովետիկ
Սովետիկ անվան բացատրությունը Սովետիկ անունը առաջացել է ռուսերեն совет բառից։ Այն խորհրդանշում է սովետական իշխանությունը (ԶԱ-1927, 28, 29 և այլն)։
Գեղեցիկ
Գեղեցիկ անվան բացատրությունը Գեղեցիկ անունը հայերեն գեղեցիկ ածականից ստեղծված անուն է, որ դարասկզբից կրում են հայուհիները։ Այժմ էլ տարածված անուն է։