Սիմա
Սիմա անվան բացատրությունը
Սիմա անունը առաջացել է արաբերեն sima բառից, որ նշանակում է դեմք, երես։
Հայերի մեջ գործածական է եղել XV դարից։
Հետագայում հետզհետե մոռացվել է։
Այսօր ևս հաճախ ենք հանդիպում Սիմա անունը կրողների, սակայն այս նոր Սիման ծագում է ռուսերեն Серафима անունից։
Այն ստուգաբանվում է իբրև բոցեղեն, այրող՝ եբրայերեն saraf։
Սերաֆիմա անունը մեզ մոտ գործածական չէ։
2577
Այլ անուններ
Ճուտիկ
Ճուտիկ անվան բացատրությունը Ճուտիկ անունը առաջացել է հայերեն ճուտ՝ թռչնի ձագ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է ձագուկ։ Իբրև անձնանուն սակավ է հանդիպում։
Երինազ
Երինազ անվան բացատրությունը Երինազ անունը առաջացել է թուրքերեն eri, ereyi «շատ լավ», «բավական շատ» և naz «նազ» բառերից։ Նշանակում է «խիստ նազե...
Մալաք
Մալաք անվան բացատրությունը Մալաք անունը առաջացել է արաբերեն malak բառից։ Նշանակում է «հրեշտակ»: Շատ տարածված էր վերջին դարերում և մինչև օրս էլ գործածական անուն է մեր մեջ:...
Բախշի
Բախշի անվան բացատրությունը Բախշի անունը առաջացել է պարսկերեն bakhsis բառից։ Նշանակում է «նվեր», «ընծա», «պարգև»։ Գործածական է XVI դարից, այժմ էլ կենդանի...
Մամիկոն
Մամիկոն անվան բացատրությունը Մամիկոն անունը հայոց հին նախարարական տոհմանունից է։ Այն հիշատակում են Խորենացին, Փավստոսը և հետագա պատմիչները։ Այժմ էլ տարածված անուն է։