Եվգինե
Եվգինե անվան բացատրությունը
Եվգինե անունը առաջացել է հունարեն Eugenia անունից։
Նշանակում է «բարեծնունդ» կամ «ազնվազարմ», հունարեն eu «լավ», «բարի» և genos «ծնունդ» բառերից։
Հայերի մեջ Եվգինե անունը գործածական է տակավին XIV դարից։
Այժմ ունենք այս անվան նաև արական Եվգենի ձևը, որ ռուսերենից է գալիս։
Իսկ փաղաքշական Ժենյա ձևը հայերենում գործածվում է իբրև ինքնուրույն անուն։
3181
Այլ անուններ
Նազուկ, Նազուք
Նազուկ, Նազուք անվան բացատրությունը Նազուկ կամ Նազուք անունը առաջացել է ժողովրդական նազուկ բառից։ Նշանակում է «քնքուշ», «նուրբ», «բարակ»։ Իբրև...
Սայադ
Սայադ անվան բացատրությունը Սայադ անունը առաջացել է արաբերեն Sayyad բառից։ Այն նշանակում է որսորդ։ Սրանից ունենք Սայադյան ազգանունը։ Հանդիպում ենք նաև Սայաթ ձևով՝ Սայաթ-Նովա։
Ամոս, Ամովս
Ամոս, Ամովս անվան բացատրությունը Ամոս, Ամովս անունը առաջացել է եբրայերեն amos, լատ. amos բառերից։ Նշանակում է «կորովի», «հզոր», Երբրայերենում ստուգաբանում...
Մեհրաբ
Մեհրաբ անվան բացատրությունը Մեհրաբ անունը առաջացել է պարսկերեն Mehrab անունից։ Ֆարսերեն արտասանվում է mehrab։ Կազմված է mihr և ab՝ ջուր բառերից։ Նշանակում է արեգնափայլ, բառացի՝ Միհր ա...
Կակոս
Կակոս անվան բացատրությունը Կակոս անունը առաջացել է Կիրակոս անվան կրճատ ձևից։ Զագսի մատյաններում հաճախ է երևում իբրև անկախ անձնանուն։ Սրանից էլ ունենք Կիրակոսյան ազգանունը։