Աբաս (Աբբաս)
Աբաս անվան բացատրությունը
Աբաս անունը առաջացել է արաբերեն Abbas անձնանունից, նշանակում է դաժան, ահեղ, կռվարար։
Հյուբշմանը կապում է ասորերեն awa (aba) բառի հետ, որ հայր է նշանակում։
Հունական ձևն է abas (Մար Աբաս Կատինա ասորի պատմագիրը, որից օգտվել է Մովսես Խորենացին)։ Այս անունը հայերի մեջ տարածվել է արաբական արշավանքների ժամանակ և կապ չունի ասորերեն aba բառի հետ։
Աբաս նաև առյուծ է նշանակում, որ շատ ազգեր գործածում են իբրև հատուկ անուն՝ Լեո, Լեվ, Ղևոնդ, Կորյուն, Ջիվանշիր և այլն։
Այս անունը այժմ էլ գործածական է։

3911
Այլ անուններ
Ումրշատ
Ումրշատ անվան բացատրությունը Ումրշատ անունը առաջացել է արաբերեն umr՝ կյանք և հայերեն շատ բառերից։ Կազմված է հայերեն Արևշատ անվան իմաստով։ Այն նշանակում է երկարակյաց։ Սրա փաղաքշական ձև...
Նազլու
Նազլու անվան բացատրությունը Նազլու անունը առաջացել է թուրքերեն nazlu, nazli բառից։ Նշանակում է «նազելի»։ Հայերի մեջ իբրև անձնանուն երևում է XVI դարից, հատկապես շատ գործածա...
Շադին
Շադին անվան բացատրությունը Շադին անունը առաջացել է արաբերեն Sams-ad-din բառից։ Այն նշանակում է հավատի արևը։ Գործածավել է նաև իբրև Շամսադին, ապա առնմանության օրենքով ս բաղաձայնը դարձել...
Ռիմա
Ռիմա- անվան բացատրությունը Ռիմա անունը առաջացել է լատիներեն Roma՝ Հռոմ քաղաքի անունից։ Հայերի մեջ տարածված էր իբրև անձնանուն՝ Հոռոմ, Հոռոմսիմե ձևերով։ Այսօրվա գործածական Ռիմա անունը,...
Պանդուխտ
Պանդուխտ անվան բացատրությունը Պանդուխտ անունը առաջացել է հայերեն պանդուխտ բառից։ Նշանակում է վտարանդի, օտարական։ Այս անունը կրում են նաև հայուհիները։