Արեգ
Արեգ անվան բացատրությունը
Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում», Րաֆֆի։
Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։
Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։
Արեգ գոյականը հայկական տոմարի ութերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։:
Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ․ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» և Հովհաննես Թումանյանի «Հազարան Բլբուլը»։

18929
Այլ անուններ
Հակոբջան
Հակոբջան անվան բացատրությունը Հակոբջան անունը առաջացել է Հակոբ անունից և պարսկերեն ջան՝ հոգյակ բառից։ Ստեղծվել է XV դարում և գործածական է մինչև այսօր։ Առավել տարածված է Հակոբջանյան...
Ռիմա
Ռիմա- անվան բացատրությունը Ռիմա անունը առաջացել է լատիներեն Roma՝ Հռոմ քաղաքի անունից։ Հայերի մեջ տարածված էր իբրև անձնանուն՝ Հոռոմ, Հոռոմսիմե ձևերով։ Այսօրվա գործածական Ռիմա անունը,...
Ալֆրեդ
Ալֆրեդ անվան բացատրությունը Ալֆրեդ անունը առաջացել է ֆրանսերեն Alfred անունից գեղարվեստական գրականության ազդեցությամբ:
Նարդոս
Նարդոս անվան բացատրությունը Նարդոս անունը առաջացել է նարդոս ծաղկի անունից։ Անցյալ դարում գործածական անուն էր հայերի մեջ։ Արևմտահայերի մեջ տարածված է նաև Նարդոս անվան իգական...
Բերթա
Բերթա անվան բացատրությունը Բերթա անունը առաջացել է գերմաներեն Berta անունից, ֆրանսենեն տարբերակն է՝ Berth։ Նշանակում է «լուսափայլ»։ Եկել է գեղարվեստ...