Գոհար
Գոհար անվան բացատրությունը
Գոհար անունը առաջացել է հայերեն գոհար հասարակ անունից, որ նշանակում է «ադամանդ» կամ «անգին քար»։
Իբրև անձնանուն գործածական է XII դարից։
Փոխառություն է պարսկերեն guhar բառից։
Ժողովրդի մեջ մինչ այսօր կարող ենք հանդիպել Գոհար անվան Գովհար, Գուհար ձևերը։
Փաղաքշական ձևն է Գոհարիկ, Գոգա։
Գոհարիկ փաղաքշական ձևը հանդես է գալիս նաև որպես անկախ անուն։
Վերջերս հանդիպում ենք Գոհարինե՝ ինե իգական ածանցով հնարած անվանը, որը միանգամայն ավելորդ է, քանզի Գոհար անունը միայն իգական է եղել։

18237
Այլ անուններ
Մելանյա
Մելանյա անվան բացատրությունը Մելանյա անունը առաջացել է ռուսերեն Mелания անունից։ Հունական melas բառից է։ Այն ծագում և նշանակում է «թուխ», «թխադեմ» (այստեղի...
Մարիետտա
Մարիետտա անվան բացատրությունը Մարիետտա անունը եվրոպական անուն է, որ կազմված է եբրաերեն Maryam անունից՝ etta իգական ածանցով: Փաստորեն Մարի (Մարիամ) անվան փաղաքշականն է, որ վերջերս տ...
Թեոդորոս
Թեոդորոս անվան բացատրությունը Թեոդորոս անունը առաջացել է հունարեն Theodoros անունից։ Նշանակում է աստծո պարգև, ռուսերեն Феодор։ Այս անունը շատ տարածված է եղել Կիլիկյան Հայաստանում։ Ժող...
Զոհրաբ
Զոհրաբ անվան բացատրությունը Զոհրաբ անունը առաջացել է պարսկերեն Suhrab անձնանունից։ Այն եկել է գրական ճանապարհով՝ Ֆիրդուսու «Շահնամեից»։ Հայերի մեջ հնում գործածական էր Զուր...
Գվիդոն
Գվիդոն անվան բացատրությունը Գվիդոն անունը հայերի մեջ եկել է Եվրոպայից XI-XIII դարերում։ Վերջերս այս անունը տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով։