Հռիփսիմե
Հռիփսիմե անվան նշանակությունը
Հռիփսիմե անունը առաջին անգամ հիշատակում է Ագաթանգեղոս պատմիչը։
Ըստ Երեմիայի՝ նշանակում է «մեծ խորհուրդ» կամ «ցանկալի»։ Այն հանգամանքը, որ ժողովուրդը դարձրել է Հոռոմսիմ, հարկադրում է մտածել, որ անպայման Հռոմ բառի հետ է կապվում (ինքը՝ Հռիփսիմե կույսը, որի տաճարը ցայսօր կանգուն է Էջմիածնում, հռոմեացի էր)։
Հռիփսիմե անունը չափազանց տարածված է ժողովրդի մեջ։
Փաղաքշական և կրճատ ձևերն են՝ Հռիփսիկ, Հռիփ, Ռիպա։

18358
Այլ անուններ
Արագեղեցիկ
Արագեղեցիկ անվան բացատրությունը Արագեղեցիկ անունը այսպիսի բարդ ձևով՝ որպես անձնանուն՝ հնում չի գործածվել։ Մ. Խորենացու պատմության մեջ դիցաբանական հերոսի՝ Արայի անվան հետ գործածված է գեղ...
Զարինե
Զարինե անվան բացատրությունը Զարինե անունը ստեղծվել է վերջերս ինե իգական ածանցով պարսկերեն zar բառից, որ «ոսկի» է նշանակում։ Համապատասխանում է մեր Զարուհի, Զարիկ, Ոսկի անուններին...
Վարիկո
Վարիկո անվան բացատրությունը Վարիկո անունը նույն Варвара անվան վրացական տարատեսակն է։ Գործածական է մեծ մասամբ Թիֆլիսի հայերի մեջ՝ որպես անկախ անուն (ԶԱ-1960, N 83)
Գյուտ
Գյուտ անվան բացատրությունը Գյուտ անունը առաջացել է հայերեն գյուտ բառից։ նշանակում է գտած բան։ Տարածված է եղել ժողովրդի մեջ V դարից։ Այժմ էլ գործածական անուն է։
Բախշի
Բախշի անվան բացատրությունը Բախշի անունը առաջացել է պարսկերեն bakhsis բառից։ Նշանակում է «նվեր», «ընծա», «պարգև»։ Գործածական է XVI դարից, այժմ էլ կենդանի...