Անուշավան անվան բացատրությունը

 

Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել:

Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենգերեն Anaoso «անմահ» և urvan «հոգի» բառերից, նշանակում է «անմահ հոգի» ( Arm. Gram․-20 ): Այս կարծիքին են նաև Ն.Ադոնցը և Հր. Աճառյանը:

Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում էր nos (նոճի, սոսի) բառը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես «պաշտող», «նվիրված»: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում էր իբրև «սոսանվեր», (տե՛ս «Արա Գեղեցիկի պաշտամունքը» 1944, էջ 107):

Ոմանք էլ դիտում են որպես հայերեն անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն (Justi - 17):

Այժմ բավական տարածված անուն է:

Անուշավան անվան բացատրությունը

4246

Այլ անուններ

Արսեն, Արսէն

Արսեն, Արսէն անվան բացատրությունը   Արսեն, Արսէն անունը առաջացել է հունարեն arsen բառից։ Նշանակում է առնական, ամրակուռ, լատիներեն Arsenius, ֆրանսերեն Arsene, ռուսերեն Арсений և...

Շահում

Շահում անվան բացատրությունը   Շահում անունը առաջացել է պարսկերեն sah՝ արքա բառից և թուրքերեն m ստացական հոդից։ Այն նշանակում է իմ շահը, իմ արքան՝ արքաս։ Սրանից ունենք Շահումյան ազգանունը։ &n...

Նարիր

Նաիրի անվան բացատրությունը   Նաիրի մեր երկրի նախապատմական անունն է, որ համարբում է Հայաստան անվան հոմանիշ։  Իգական ձևերն են՝ Նաիրա, Նաիրե, Նաիրուհի։ 

Իսրայել

Իսրայել անվան բացատրությունը   Իսրայել անունը եբրայերեն Israel անունն է։ Եկել է Աստվածաշնչից և գործածական է մինչև այսօր։ Նշանակում է այր աստվածամարտ։ Ունենք Իսրայելյան ազգանունը։

Վարիկո

Վարիկո անվան բացատրությունը   Վարիկո անունը նույն Варвара անվան վրացական տարատեսակն է։ Գործածական է մեծ մասամբ Թիֆլիսի հայերի մեջ՝ որպես անկախ անուն (ԶԱ-1960, N 83)

Վերջինները բլոգից