Արա
Արա անվան բացատրությունը
Արա անունը հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին:
Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական այլ ժողովուրդների մեջ:
Գ. Ղափանցյանն իր «Chetto armeniaca» գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության աղերսը:
Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել նաև մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների):
Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել (տե՛ս «Хеттские боги у армян», 27 ), իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով.
«Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են» (տե’ս նրա «Արա Գեղ.», էջ 314-315):
Արա անունը ըստ Գ.Ղափանցյանի ծագում է ակկադա-շումմերական լեզուներից և նշանակում է «անտառ», «արտ» և այլն:
Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ «արա» մասնիկը Արա աստծո անունն է (Արածանի – Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):
Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:
5148
Այլ անուններ
Եբրուհի, Եփրուհի
Եբրուհի, Եփրուհի անվան բացատրությունը Եբրուհի կամ Եփրուհի անունը նորահայտ անուն, որ ըստ երևույթին Եփրեմ անվան իգականն է (ինչպես Հայկուհի), սակայն հանդիպում է Բ-ո...
Մարտիրոս
Մարտիրոս անվան բացատրությունը Մարտիրոս անունը հունական է, որ նշանակում է նահատակ։ Սրանից՝ մարտիրոսվել բայը։ Տարածված անուն է։ Սրա տարատեսակներն են Մարդո, Մարտո, Մադո։ Սրանից էլ ու...
Մեհենդակ
Մեհենդակ անվան բացատրությունը Մեհենդակ անունը առաջացել է պարսկերեն Միհր աստծու անունից։ Նշանակում է Միհրի ծառան՝ Mihravandak։ Հիշատակվում է մատենագրության մեջ չորրորդ դարից։ Այժմ էլ...
Արտակ
Արտակ անվան բացատրությունը Արտակ անունը առաջացել է պահլերեն artak՝ «սրընթաց» բառից։ Մեկնաբանվում է նաև «սրընթաց», «ճարպիկ»։ Գործածվել է հնում։...
Գամար
Գամար անվան բացատրությունը Գամար անունը առաջացել է արաբերեն gamer՝ լուսին բառից՝ իբրև լուսավոր անձ։ Այս անունը բավական տարածված է սփյուռքի հայերի մեջ։ Մեզ մոտ ևս գործածական է։