Արամազդ
Արամազդ անվան նշանակությունը
Արամազդ անունը եկել է Ավեստայ-ից։
Իրանական դիցաբանության մեջ հայտնի հզոր աստվածներից մեկի անունն է։
Այն հիշատակվում է մատենագրության մեջ նաև Որմիզդ ձևով։
Հյուբշմանն այս անունն մեկնում է իբրև իմաստության տեր։
Կազմված է զենդերեն ahura`տեր և mazda՝ իմաստնություն բառերից (Armen. Gram.-24-25)։
Այս ստուգաբանությանը հավանություն է տվել նաև Հ. Աճառյանը։
Ոմանք Արամազդ անվան մեջ տեսնում են Արա աստծու անունը և կապում ուրարտական կուլտուրայի հետ։
Սակայն դա պատահական նմանություն է։
Թվում է՝ իրանական փոխառություն է։
1814
Այլ անուններ
Վանուհի
Վանուհի անվան բացատրությունը Վանուհի անունը ծագել է Վան քաղաքի անունից։ Նշանակում է Վանի ծնունդ, Վանի դուստր։
Աթաբեգ, Աթաբեկ
Աթաբեգ կամ Աթաբեկ անվան բացատրությունը Աթաբեգ անունը առաջացել է թուրքերեն Atabeg անունից, ata` «հայր» և beg` «իշխան» բառերից։ Նշանակում է «հայր»...
Զմրուխթ
Զմրուխթ անվան բացատրությունը Զմրուխթ անունը առաջացել է զմրուխտ թանկագին քարի անունից: Կա նաև Զմրութ թուրքական ձևը, որը գործածական է արևելյան ժողովուդների մոտ:
Նշան
Նշան անվան բացատրությունը Նշան անունը առաջացել է հայերեն նշան բառից՝ իբրև «նշանավոր», «երևելի»։ Գործածական է իբրև անձնանուն XVIII դարից մինչև օրս։&nbs...
Լորիկ
Լորիկ անվան բացատրությունը Լորիկ անունը առաջացել է հայերեն լոր թռչունի անունից։ Այն որպես անձնանուն գործածկան է դեռևս XIII դարից։ Առավելապես իբրև իգական անուն է։