Ֆահրատ, Ֆարհատ
Ֆահրատ, Ֆարհատ անվան բացատրությունը
Ֆահրատ, Ֆարհատ անունը առաջացել է պարսկական Farhat անունից, նշանակում է «խելամիտ», «ըմբռնող»։
Հայերի մեջ գործածական է XV դարից։
Տարածմանը նպաստել է «Ֆահրատ և Շիրին» արևելյան սիրավեպը։
Կան նաև սրա դրափոխված ու աղավաղված ձևերը՝ Ֆայրատ, Ֆայրո, Վահրադ, Ֆահրադ։
Սրանցից էլ ստեղծվել են Վահրադյան, Ֆայրատյան, Ֆայրոյան ազգանունները։

3785
Այլ անուններ
Լուսնթագ
Լուսնթագ անվան բացատրությունը Լուսնթագ անունը առաջացել է հայերեն Լուսնթագ մոլորակի անունից։ Անցյալ դարում շատ սիրված ու տարածված անուն էր հայերի մեջ։ Այժմ հազվագյուտ անուն է։
Սեդա
Սեդա անվան բացատրությունը Սեդա անունը առաջացել է արաբերեն seyda բառից։ Նշանակում է տիրուհի։ Այս անունը հայերի մեջ մուտք է գործել IX դարից։ Այն հետզհետե մոռացվել է, ինչպես արաբական շատ...
Բարխուդար
Բարխուդար անվան բացատրությունը Բարխուդար անունը պարսկերեն Barkhudar անունն է։ Նշանակում է «բախտավոր»։ Հայերի մեջ գործածական է XV դարից։ Անցած դարում չափազանց տարածված անո...
Գերսամ
Գերսամ անվան բացատրությունը Գերսամ անունը բոլորովին կապ չունի Գերասիմ անվան հետ։ Սա եբրայերեն Gersom անունն է, որ հունարեն տառադարձությամբ դարձել է Gersam։ Նշանակում է պանդուխտ, օտարական (Հ...
Նշանուհի
Նշանուհի անվան բացատրությունը Նշանուհի անունը նորաստեղծ է, որը կազմված է ուհի ածանցով, հայերեն Նշան անունից՝ իբրև վերջինիս իգականը (ինչպես՝ Հայկուհի, Ազատուհի և այլն)։ Երևում է վեր...