Գինոս
Գինոս անվան բացատրությունը
Գինոս անունը առաջացել է հունարեն Eugenios անձնանունից։
Այն թարգմանվում է բարեծնունդ, ռուսերեն՝ Евгений։
Իբրև ինքնուրույն անուն Գինոսը հանդիպում է դեռևս XV դարում։
Այժմ էլ գործածական անուն է։
Ունենք Գինոսյան ազգանունը։
2906
Այլ անուններ
Յուղաբ
Յուղաբ անվան բացատրությունը Յուղաբ անունը հայերեն Յուղաբեր անվան կրճատ ձևն է։ Տարածված է իբրև ինքնուրույն անուն։ Սրա փաղաքշական ձևերն են՝ Յուղիկ, Յուղո։
Սուսան
Սուսան անվան բացատրությունը Սուսան անունը մեր շուշան ծաղկի անունն է՝ հունական տառադարձությամբ (Շ>Ս)։ Բավական տարածված անուն էր մեզ մոտ։ Այժմ տեղի է տալիս ռուսերենից եկող Սուսաննա անվանը։...
Գյոզալ
Գյոզալ անվան բացատրությունը Գյոզալ անունը առաջացել է թուրքերեն guzal բառից։ Նշանակում է «գեղեցիկ»: Գործածվել է նաև որպես արական անուն, սրանից էլ Գյոզալյան ազգանունն է:...
Քիշմիշ
Քիշմիշ անվան բացատրությունը Քիշմիշ անունը առաջացել է թուրքերեն kismis բառից, որ նշանակում է «չամիչ» (չոր խաղող)։ Իբրև անձնանուն հանդիպում է XVII դարից։ Այս...
Բաբաջան
Բաբաջան անվան բացատրությունը Բաբաջան անունը առաջացել է թուրքերեն baba և պարսկերեն jan՝ «հոգյակ» բառերից։ Նշանակում է «հոր հոգեհարազատը»։ Մինչև անցյալ դարի վերջ...