Գյուլնազար
Գյուլնազար անվան բացատրությունը
Գյուլնազար անունը առաջացել է պարսկերեն gul՝ վարդ և արաբերեն nazar՝ հայացք բառերից։
Նշանակում է վարդահայաց, զվարթադեմ։
Մեզ մոտ այս անունը տարածված է եղել XVII-XIX դարերում։
Սրանից է Գյուլնազարյան ազգանունը։
1602
Այլ անուններ
Ձոնիկ
Ձոնիկ անվան բացատրությունը Ձոնիկ անունը առաջացել է հայերեն ձոն՝ նվեր բառից։ Այժմ բավական տարածված անուն է։
Շամիկ
Շամիկ անվան բացատրությունը Շամիկ անունը միանգամայն ինքնուրույն անուն է։ Առաջացել է Շամիրամ, նաև Շամամ անուններից։ Շամիկ են կոչում նաև Շամունե անունը կրողներին։
Եղնիկ
Եղնիկ անունի բացատրությունը Եղնիկ անունը առաջացել է հայերեն եղնիկ կենդանու անունից՝ իբրև գեղեցկության, անմեղության, դյուրաշարժության և այլ բարեմասնություններ կրողի։ Հին ժամանակ ունեինք...
Նունե
Նունե անվան բացատրությունը Նունե անունը ասորերեն Nunos անվան իգականն է։ Նշանակում է «սրբուհի», «մաքրուհի»։ Իբրև իգական անձնանուն հիշատակված է հնագու...
Ադա
Ադա անվան բացատրությունը Ադա անունը առաջացել է ռուսերեն Аделина անվան փաղաքշական ձևերից՝ Ада։ Նշանակում է ազնվազարմ օրիորդ՝ հին գերմաներեն adel բառից։ Տարածվել է հայերի մեջ քսանական թվ...