Ջիվանի
Ջիվանի անվան բացատրությունը
Ջիվանի անունը առաջացել է պարսկերեն jivan բառից։
Նշանակում է երիտասարդ, ջահել։
Սակայն երբեք գործածական չի եղել իբրև անձնանուն։
Տարածվել է ի պատիվ հայ նշանավոր աշուղ Ջիվանու՝ Սերովբե Լևոնյան-1846-1909։
Այժմ բավական տարածված անուն է։
4911
Այլ անուններ
Վեհանուշ
Վեհանուշ անվան բացատրությունը Վեհանուշ անունը առաջացել է հայերեն վեհ՝ բարձր ու մեծ բառից՝ անուշ ածանցով, ինչպես Գեղանուշ։ Ստեղծվել է XIX դարում և այսօր էլ տարածված է։
Վազգանուհի
Վազգանուհի անվան բացատրությունը Վազգանուհի անունը կազմված է Վազգեն անունից՝ ուհի վերջածանցով։ Քիչ գործածական անուն է։
Նարտուհի
Նարտուհի անվան բացատրությունը Նարտուհի անունը առաջացել է նարդոս ծաղկի անունից։ Արական ձևեն է՝ Նարդոս։
Շահան
Շահան անվան բացատրությունը Շահան անունը առաջացել է պարսկերեն Sahansah անվան կրճատ ձևից։ Այն իբրև անկախ անուն գործածական է նաև այլ ժողովուրդների մեջ։ Շահնշահ նշանակում է արքայի արքա։...
Արմենակ
Արմենակ անվան բացատրությունը Արմենակ անունը առաջացել է հայկական դիցաբանական Արամանյակ անուններից։ Շատ տարածված էր անցյալ դարում։ Գործածական է նաև կրճատ Արմեն ձևը, որ գործածվում է...