Խաչիկ
Խաչիկ անվան բացատրությունը
Խաչիկ անունը հայերեն խաչ բառի փաղաքշական ձևն է՝ իկ ածանցով։
Գործածական է իբրև անձնանուն։
Նշանակում է «պոքրիկ խաչ»։
Հաճախ Խաչիկ են կոչում նաև Խաչատուր անունը կրողներին։
Տարածված է նաև Խաչիկյան ազգանունը։
Այս անվան փաղաքշական ձևերն են Խաչո, Խեչո, որոնցից և առաջացել են Խաչոյան, Խեչոյան ազգանունները։
6323
Այլ անուններ
Զարմանդուխտ
Զարմանդուխտ անվան բացատրությունը Զարմանդուխտ անունը առաջացել է պարսկերեն (պահլավերեն) zarman «ծերունի» և duxt «դուստր» բառերից։ Նշանակում է «ծերունու դուստ...
Հրանտ
Հրանտ անվան բացատրությունը Հրանտ անունը ՀԲ նույնացնում է Հրատ կամ Հրանտ մոլորակի անվան հետ։ Արևմտահայերի մեջ հանդիպում ենք Հրանդ ձևով։ Այն խուլ բաղաձայնի ձայնեղացման արդյունք է (Տ>...
Զանգակ
Զանգակ անվան բացատրությունը Զանգակ անունը առաջացել է պահլավերեն Zangak անունից, որի արմատն է zang`զանգ։ Իբրև անձնանուն այժմ գործածական չէ։ Սակայն մնացել են Զանգակյան, Զանգուկյան ազգանո...
Կաքավ
Կաքավ անվան բացատրությունը Կաքավ անունը առաջացել է հայերեն կաքավ թռչունի անունից։ Հնում Կաքավ են կոչել նաև տղամարդկանց։ Սակայն այժմ այս անունը կրում են միայն կանայք։
Շերամ
Շերամ անվան բացատրությունը Շերամ անունը առաջացել է հայերեն շերամ հասարակ անունից։ Անցյալում շատ տարածված անուն էր Ղարաբաղում։ Այժմ քիչ է գործածվում։