Խնկիկ
Խնկիկ անվան բացատրությունը
Խնկիկ անունը առաջացել է հայերեն խունկ բառից և իկ փաղաքշական ածանցից։
Հիշատակված է XIII դարից։
Այժմ գրեթե մոռացված անուն է։
Հաճախ հանդիպում է Խնկո կրճատ ձևով, որ կարող է առաջացած լինել նաև Խնկանոս անունից։
Այս Խնկո ձևից է Խնկոյան ազգանունը։
Կա նաև Խնկիկյան ազգանունը։
1863
Այլ անուններ
Շամիր
Շամիր անվան բացատրությունը Շամիր անունը առաջացել է Շահամիր անվան կրճատ ձևից։ Այն գործածվում է իբրև ինքնուրույն անուն։ Այսօր էլ գործածական է։
Արմենուհի
Արմենուհի անվան բացատրությունը Արմենուհի անունը նորահայտ անուն է: Ստեղծվել է Արմեն անունից ուհի ածանցով: Այս անունը տարածվեց դարասկզբին Շիրվանզադեի համանուն դրամայի ազդեցությամբ:
Աղունիկ
Աղունիկ անվան բացատրությունը Աղունիկ անվունը Աղավնի անվան փաղաքշական ձևն է։
Բախչինար
Բախչինար անվան բացատրությունը Բախչինար անունը առաջացել է պարսկերեն bakcha՝ «պարտեզ», «այգի» և nar՝ «նուռ» բառերից։ Սակավ գործածական ա...
Վերա
Վերա անվան բացատրությունը Վերա անունը առաջացել է ռուսերեն Вера իգական անունից։ Նշանակում է հավատ, դավանանք, կրոն։ Հայերի մեջ գործածական է դարձել XX դարից միայն։ Այժմ բավական տարածված...