Մամբրե
Մամբրե անվան բացատրությունը
Մամբրե անունը առաջացել է եբրայերեն Mamre անունից։
Այն ստույգ բացատրություն չունի։
ՀԲ-ն ստուգաբանում է իբրև ապստամբ կամ փոփոխող։
Այս Մամբրե ձևը պետք է համարել «բ» բաղաձայնի հավելումով առաջացած նոր տեսակ, ինչպես՝ համարել-համրել-համբրել։
Կա նաև Մամբրեյան ազգանունը։
2565
Այլ անուններ
Ղուդրաթ
Ղուդրաթ անվան բացատրությունը Ղուդրաթ անունը առաջացել է արաբերեն qudrat բառից։ Նշանակում է զորություն, կարողություն։ Գրավոր հիշատակությունը տեսնում ենք XVI դարից: Սակավ գործածական է...
Ուրուշան
Ուրուշան անվան բացատրությունը Ուրուշան անունը առաջացել է պարսկերեն rusan՝ լուսավոր, փայլուն բառից։ Այն երևում է նաև Առուշան ձևով։ Ր-ով սկսվող պարսկերեն, պահլավերեն բառերի սկզբից հայերը...
Շամիրամ
Շամիրամ անվան բացատրությունը Շամիրամ անունը առաջացել է Ասորեստանի առասպելական թագուհու (Semiram, Semiramoth) անունից, որին նույնացնում են Միջագետքի Իշտար ասվածուհու հետ։ Շամիրամ,...
Էլյա
Էլյա անվան բացատրությունը Էլյա անունը եկել է ռուսերենի միջոցով, Էլվիրա անվան կրճատ ձևն է, որ գործածական է իբրև անկախ անձնանուն։
Իլյա
Իլյա անվան բացատրությունը Իլյա անունը ծագել է ռուսական Илья անունից։ Այն եբրայերեն elijah բառն է։ Նշանակում է հաստատ, ամուր։