Մասիս անվան բացատրությունը

 

Մասիս անունը Արարատ լեռան անուններից մեկն է։

Այն այժմ գործածվում է իբրև անձնանուն։

Նշանակում է մեծ գագաթ (հնդեվրոպական ma՝ մեծ և sis՝ լեռ, գագաթ բառերից)։

Ժողովուրդը մինչև օրս էլ այդ լեռները կոչում է Սիս և Մասիս։

Ունենք նաև Մասիսյան ազգաունը։

3256

Այլ անուններ

Մովսես

Մովսես անվան նշանակությունը   Մովսես անունը առաջացել է եբրայերեն Mseh անունից՝ հունական տառադարձությամբ Moses։ Ըստ Աստվածաշնչի նշանակում է ջրից հանած (ղպտ. mo՝ ջուր և wse՝ ազատել բառերից)...

Մարթա

Մարթա անվան բացատրությունը   Մարթա անունը առաջացել է ասորերեն Märta անունից։ Այն Mara «տեր» անվան իգականն է: Եկել է Ավետարանի միջոցով: Անունը Марфа ձևով հանդիպում է ն...

Համազասպուհի

Համազասպուհի անվան նշանակությունը   Համազասպուհի անունը Համազասպ անվան իգական ձևն է, որը հայերի մեջ գործածական է IV դարից։ Ավելին տես Համազասպ անվան մեջ։

Զոհալ

Զոհալ անվան բացատրությունը   Զոհալ անունը առաջացել է արաբերեն zohal բառից, որ Երևակ, Saturn մոլորակն է: Մեզ մոտ իբրև անձնանուն տարածված է եղել արաբական տիրապետության տարիներին և...

Հեթում

Հեթում անվան բացատրությունը   Հեթում անունը մեզ մոտ տարածվել է XII դարից։ Այժմ մոռացված անուն է։ Կա նաև Հեթումյան ազգանուն, որ ոմանք սխալմամբ Եթումյան են գրում։

Վերջինները բլոգից