Պարոն անվան բացատրությունը

 

Պարոն անունը առաջացել է հայերեն պարոն տիտղոսանունից։

Այն եվրոպական փոխառություն է՝ baron։

Մեր լեզվի մեջ է մտել Կիլիկյան թագավորության տարիներին։

Կա նաև սրա փաղաքշականը՝ Պարոնիկ։

Այժմ գրեթե մոռացված անուն է և մնացել է Պարոնյան ազգանունը։

Հայերը պարոն բառից կազմել են բազմաթիվ բարդ անուններ։

Տարածված էին անցյալ դարերում Պարոնվարդ, Պարոնշահ ինչպես և հակառակ դասավորությամբ՝ Շահպարոն, Վարդպարոն, Պարոնաղա, Պարոնբեգ, Պարոնբաբա և այլ անուններ։

Սրանցից ոչ մեկը ներկայումս գործածական չէ։

Մնացել են միայն Լուսպարոնյան, Շահպարոնյան ազգանունները։

1946

Այլ անուններ

Օքսենտիոս

Օքսենտիոս անվան բացատրությունը   Օքսենտիոս անունը առաջացել է լատիներեն Auxsentios անունից։ Ավելի գործածական է Օգսեն տարբերակը։ Հայերի մեջ այս անունը գօյություն ունի IV դարից։...

Լենտրուշ, Լենտրոշա

Լենտրուշ, Լենտրոշա անվան բացատրությունը   Լենտրուշ, Լենտրոշա անունը ստեղծվել է Լենինի և նրա հեղափոխական զինակիցների ազգանունների սկզբնատառերից։ Հետագայում դարձել է Լենդրոշ, իբրև լենինյան...

Վասպուր

Վասպուր անվան բացատրությունը   Վասպուր անունը առաջացել է հայոց Վասպուրական գավառի՝ Վան անունից։ Այն վերջերս հաճախ է հանդիպում իբրև անձնանուն։ Կա նաև սրա Վասպուրիկ ձևը։

Նորա

Նորա անվան բացատրությունը   Նորա անունը առաջացել է եվրոպական  Nora անունից։ Այն եկել է գրականության միջոցով (Հ․Իբսենի համանուն դրամայից)։ Այժմ բավական տարածված անուն է։...

Տոնապետ

Տոնապետ անվան բացատրությունը   Տոնապետ անունը առաջացել է հայերեն տոն և պետ բառերից, ինչպես Դասապետ անունը։ Նշանակում է «տոնի ղեկավար»,«տոնակատար»։  Այժմ քիչ...

Վերջինները բլոգից