Փառնակ
Փառնակ անվան բացատրությունը
Փառնակ անունը հայկական հնագույն անուններից է։
ՀԲ ստուգաբանում է ցուլ հարկանող կամ պտուղ խնկոց։
Հ. Աճառյանը կասկածանքով համարում է պարսկերեն Փառնավազ անվան կրճատ ձևը։
Սա թերևս հայերեն փառունակ բառից է՝ Ու ձայնավորի սղմամբ։
Նշանակում է փառավոր, փառքի արժանի։
Այժմ էլ գործածական անուն է։
Սրանից ունենք Փառնակյան ազգանունը։
1479
Այլ անուններ
Քերովբե
Քերովբե անվան բացատրությունը Քերովբե անունը առաջացել է հայերեն քերովբե՝ «հրեշտակ» բառից, որ գործածական է եղել նաև որպես անձնանուն։ Ավելի շատ հանդիպում ենք անցյալ դարում...
Արարատ
Արարատ անվան բացատրությունը Արարատ անունը հայոց մեծ լեռան անունն է, որ դարձել է նաև անձնանուն։ Բիբլիական այս լեռան անունը ըստ էության չի ստուգաբանված։ Գ. Ղափանցյանը հնարավոր է համարում Urar...
Լուսինե
Լուսինե անվան բացատրությունը Լուսինե անունը առաջացել է հայերեն լուսին բառից նաև Լուսին անձնանունից։ Այստեղ վերջին Ե ձայնավորը բարեհնչյունության և իգականացնելու նպատակով է ավելացրած։...
Թեհմինե
Թեհմինե անվան բացատրությունը Թեհմինե անունը հայերի մեջ տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով՝ Ֆիրդուսու «Շահնամեից»։ Այժմ բավական գործածական անուն է (ԶԱ-1936-802, 19...
Լորիկ
Լորիկ անվան բացատրությունը Լորիկ անունը առաջացել է հայերեն լոր թռչունի անունից։ Այն որպես անձնանուն գործածկան է դեռևս XIII դարից։ Առավելապես իբրև իգական անուն է։