Ռաֆայել, Ռափայել
Ռաֆայել, Ռափայել անվան բացատրությունը
Ռաֆայել, Ռափայել անունը առաջացել է եբրայերեն Refael անունից։
Այն կազմված է rfa` բժշկել և el` աստված բառերից։
Նշանակում է բժշկություն Աստուծո։
Իբրև անձնանուն տարածվել է կրոնի ազդեցությամբ։
Գործածական է հայերի մեջ VII դարից։
Ավելի տարածված է այս անվան եվրոպական ձևը՝ Ռաֆայել։
Կա նաև Ռափ կրճատ ձևը, որից ստեղծվել է Ռափյան ազգանունը։
Կան Ռափայելյան, Ռաֆայելյան ազգանունները։
4811
Այլ անուններ
Մարգար
Մարգար անվան բացատրությունը Մարգար անունը առաջացել է հայերեն մարգարե բառից։ Այն նշանակում է հեռատես, գուշակող։ Հայերի մեջ տարածված անուն է։ Սրանից ունենք Մարգարյան ազգանունը։
Սիսակ
Սիսակ անվան բացատրությունը Սիսակ անունը առաջացել է եբրայերեն sisak բառից։ Այն նշանակում է ուրախություն քո (ՀԲ-210)։ Հայերի մեջ հնում գործածական չի եղել, բայց այժմ հանդիպում ենք։...
Իգիթ
Իգիթ անվան բացատրությունը Իգիթ անունը առաջացել է թուրքերեն igit՝ yigit բառից։ Նշանակում է կտրիճ կամ երիտասարդ։ Հայերի մեջ գործածական է XVIII դարից։ Այժմ ունենք միայն Իգիթյան ազգանու...
Նազեր
Նազեր անվան բացատրությունը Նազեր անունը հայերեն նազ բառի հոգնակի ձևից։ Նշանակում է «շատ նազ անող»։ Տարածված է մեծ մասամբ գյուղական վայրերում։
Հայկազ, Հայկազան
Հայկազ, Հայկազան անվան բացատրությունը Հայկազ, Հայկազան անունը առաջացել է հայերեն Հայկ անունից և ազն՝ ցեղ, զարմ, սերունդ բառից։ Նշանակում է Հայկի ցեղից։ Այժմ մեծ մասամբ գործա...