Սեյրան
Սեյրան անվան բացատրությունը
Սեյրան անունը առաջացել է թուրքերեն seyir՝ նայել, զննել, տեսնել բառերից։
Նշանակում է զվարճավայր, զբոսատեղի, հանդես։
Որպես անձնանուն հնում եղել է միայն արևմտահայերի և ղարաբաղցիների մոտ։
Սակայն քսանական թվականներից գործածական դարձավ Հայկինոյի անդրանիկ նկարի՝ «Նամուսի» ազդեցությամբ, որի նյութը վերցրած է Շիրվանզադեի համանուն վեպից։
Այժմ տարածված անուն է։
Սրանից ունենք և Սեյրանյան ազգանունը։
7025
Այլ անուններ
Ոստանիկ
Ոստանիկ անվան բացատրությունը Ոստանիկ անունը առաջացել է հայերեն ոստան բառից։ Նշանակում է մայրաքաղաք, ազատ քաղաք, արքունիք։ Նորաստեղծ անուն է և գործածական։
Քերոբ
Քերոբ անվան բացատրությունը Քերոբ անունը առաջացել է հայերեն քերովբե՝ «հրեշտակ» բառից, որ գործածական է եղել նաև որպես անձնանուն։ Անցյալ դարում հանդիպում ենք սրա&nbs...
Աբել, Աբէլ
Աբել, Աբէլ անվան բացատրությունը Աբել, Աբէլ եբրաերեն habel (Հաբել) նշանակում է «սուգ» (Հայկազյան բառարան, հատոր Բ, 1769թ․ Վենետիկ)։ Այժմ տարածված է Աբել ձևով, որից և...
Ջահան
Ջահան անվան բացատրությունը Ջահան անունը առաջացել է պարսկերեն Jihan բառից։ Այն նշանակում է աշխարհ։ Մի այլ ձևն է Ջահանգիր անվան, որ ստուգաբանվում է աշխարհակալ։ Հիշատակված է XV դարից։ Ա...
Մանիկ, Մաննիկ
Մանիկ, արևմտահայերենում՝ Մաննիկ, անվան բացատրությունը Մանիկ, արևմտահայերենում՝ Մաննիկ անունը Մանան անվան փաղաքշական ձևն է, որ իբրև ինքնուրույն անուն գործածական է հայե...