Սպիրիդոն անվան բացատրությունը

 

Սպիրիդոն անունը հնում հայերի մեջ գործածական չի եղել։

Հանդիպում ենք անցյալ դարից միայն։

Հ. Աճառյանը համարել է հունական անուն և մեկնել իբրև՝ կողով։

Սակայն իր իսկ կազմած՝ հունական և լատինական փոխառյալ անձնանունների շարքում չի հիշատակել Սպիրիդոն անունը։

Պետք է համարել ռուսերենից եկած անուն, քանզի միայն արևելահայերն են գործածում։

Ռուսների մոտ այժմ էլ տարածված անուն է։

Ծագում է լատիներեն Spir+donum բառերից և նշանակում է հոգենվեր։

Հայերի մոտ հանդիպում ենք նաև Իսպիրիդոն, Իսպիր ձևերին։

Վերջինից կա Իսպիրյան ազգանունը։

2539

Այլ անուններ

Եփրոսինե

Եփրոսինե անվան բացատրությունը   Եփրոսինե անունը առաջացել է հուներեն Eufrosune անունից, որ նշանակում է «ուրախություն», «հաճույք»։ Այժմ տարածված է ռուսական Եֆրոսինյա և փ...

Ջումշուդ

Ջումշուդ անվան բացատրությունը   Ջումշուդ անունը պարսկերեն Jamsid անունն է։ Այն կազմված է հին իրանական դիցաբանական թագավոր Ջամի անունից։ Նշանակում է փայլուն ջամ, շլացուցիչ ջամ։ Կովկասում...

Գերսամ

Գերսամ անվան բացատրությունը   Գերսամ անունը բոլորովին կապ չունի Գերասիմ անվան հետ։ Սա եբրայերեն Gersom անունն է, որ հունարեն տառադարձությամբ դարձել է Gersam։ Նշանակում է պանդուխտ, օտարական (Հ...

Քնարիկ

Քնարիկ անվան բացատրությունը   Քնարիկ անունը առաջացել է հայերեն քնար՝ տավիղ բառից, և իկ փաղաքշական ածանցով։ Քնարը նվագելու լարային գործիք է, օգտագործվում է նաև այսօր։  Հանդիպում...

Կիրա

Կիրա անվան բացատրությունը   Կիրա անունը առաջացել է հունարեն kyria բառից։ Նշանակում է տիրուհի։ Հնում գործածական չի եղել հայերի մեջ։ Եկել է վերջերս ռուսերեն Кира անունից, որ նույնպես հու...

Վերջինները բլոգից