Ստեփան անվան բացատրությունը

 

Ստեփան անունը առաջացել է հունարեն Stefanos անունից։

Այն նշանակում է պսակ։

Հայերի մեջ գործածական է IV դարից մինչև օրս։

Գործածվում է Ստեփանոս, Ստեփանէ, Ստեփան, Տեփան, Տեփո և այլ ձևերով։

Սրանից ունենք Ստեփանյան, Տեփանյան, Տեփոյան ազգանունները։ 

4180

Այլ անուններ

Վարդգես

Վարդգես անվան բացատրությունը   Վարդգես անունը առաջացել է հայերեն վարդ և գես (գէս) բառերից։ Նշանակում է վարդի պես մազեր ունեցող, վարդագանգուր, վարդահեր։ Այժմ բավական գործածական անուն է։...

Պերճուհի

Պերճուհի անվան բացատրությունը   Պերճուհի անունը առաջացել է հայերեն Պերճ անձնանունից՝ ուհի իգական ածանցով, ինչպես՝ Տիգրանուհի, Արմենուհի, Հայկուհի։ Նորաստեղծ և շատ տարածված անուն է։

Մաքո

Մաքո  անվան բացատրությունը   Մաքո անունը  հայերեն Մաքրուհի անվան կրճատ ձևն է։ Ժողովրդի մեջ տարածված է իբրև ինքնուրույն անձնանուն՝ անցյալ դարի վերջերից:  

Զմրուխթ

Զմրուխթ անվան բացատրությունը   Զմրուխթ անունը առաջացել է զմրուխտ թանկագին քարի անունից: Կա նաև Զմրութ թուրքական ձևը, որը գործածական է արևելյան ժողովուդների մոտ:

Մետաքսյա, Մետաքսե

Մետաքսյա, Մետաքսե անվան բացատրությունը   Մետաքսյա, Մետաքսե անունը հայերեն մետաքսյա ածականն է, որ ստեղծվել է մետաքս բառից։  Ակնարկում է անունը կրողի նրբությունը, քնքշությունը։ ...

Վերջինները բլոգից