Տիգրան
Տիգրան անվան բացատրությունը
Տիգրան անունը առաջացել է հին պարսկական Tigrana անունից։
Այս անունով հայտնի են պարսից մի քանի զորավարներ և իշխաններ։
Հայերի մեջ այս անունը գործածական է եղել մեր թվարկությունից հինգ դար առաջ։
Հազարամյակների ընթացքում ժողովուրդը չի մոռացել, պահպանել է՝ ի պատիվ Տիգրան Բ արքայի։
Տիգրան անունը չի ստուգաբանված։
Տարածված է Տիգրանյան ազգանունը։
16256
Այլ անուններ
Պարզանուշ
Պարզանուշ անվան բացատրությունը Պարզանուշ անունը առաջացել է հայերեն պարզ և անուշ բառերից՝ Պերճանուշ, Հրանուշ անունների նման։ Նորաստեղծ հազվագյուտ անուն է։ Երևում է XIX դարում։
Օհան
Օհան անվան բացատրությունը Օհան անունը Հովհաննես կամ Հովհան (Յովհան) անվան կրճատ ձևն է։ Այն տարածված է իբրև անկախ անուն։ Սրանից ունենք Օհանյան ազգանունը։
Մուրազ
Մուրազ անվան նշանակությունը Մուրազ անունը առաջացել է արաբերեն muraz՝ մուրազ բառից։ Այն նշանակում է փափագ, ցանկություն, նպատակ։ Նույն իմաստով ունենք նաև Մուրադ անձնանունը։
Նշանուհի
Նշանուհի անվան բացատրությունը Նշանուհի անունը նորաստեղծ է, որը կազմված է ուհի ածանցով, հայերեն Նշան անունից՝ իբրև վերջինիս իգականը (ինչպես՝ Հայկուհի, Ազատուհի և այլն)։ Երևում է վեր...
Նոննա
Նոննա անվան բացատրությունը Նոննա անունը առաջացել է ռուսերեն Нонна իգական անունից, որ լատիներեն nonna բառից է և նշանակում է «միանձնուհի»։ Տարածվել է վերջերս միայն՝ կենդա...