Թամրազ
Թամրազ անվան բացատրությունը
Թամրազ անունը առաջացել է անտարակույս պարսկական հին և աղավաղված անձնանունից։
Նախնական ձևը կորցնելով՝ մթագնել է իմաստը։
Հ. Աճառյանը կապում է զենդերեն takhma՝ ուժեղ և urupa՝ շուն բառերի հետ։
Ստուգաբանում է իբրև ուժեղ շուն։
Հավանական է նաև, որ սա Թամհազ անվան վերափոխված ձևն է կամ առաջացել է Թեյմուրազ անունից, որ տարածված էր Կովկասում։
Այժմ հազվագյուտ անուն է։
Թամրազյան ազգանունը տարածված է։
2513
Այլ անուններ
Սիսակ
Սիսակ անվան բացատրությունը Սիսակ անունը առաջացել է եբրայերեն sisak բառից։ Այն նշանակում է ուրախություն քո (ՀԲ-210)։ Հայերի մեջ հնում գործածական չի եղել, բայց այժմ հանդիպում ենք։...
Հեթում
Հեթում անվան բացատրությունը Հեթում անունը մեզ մոտ տարածվել է XII դարից։ Այժմ մոռացված անուն է։ Կա նաև Հեթումյան ազգանուն, որ ոմանք սխալմամբ Եթումյան են գրում։
Ջեմմա
Ջեմմա անվան բացատրությունը Ջեմմա անունը եվրոպական նորամուտ անուն է։ Մեզ մոտ տարածվել է քսանական թվականներից՝ գրականության միջոցով։ Այժմ բավական տարածված անուն է։
Մաթևոս, Մատթէոս
Մաթևոս, Մատթէոս անվան բացատրությունը Մաթևոս, Մատթէոս անունը առաջացել է հունարեն matthaios բառից։ Սրա լատիներեն ձևն է matthaeus, որ նշանակում է երգ կենաց։ Տարածվել է Աստվածաշնչի մ...
Սերգո
Սերգո անվան բացատրությունը Սերգո անունը Սարգիս անվան կրճատ ձևն է։ Այն գործածվում է իբրև անկախ անուն։