Թելման
Թելման անվան բացատրությունը
Թելման անունը գերմանական կոմունիստական կուսակցության առաջնորդ Է. Թելմանի (Thelmann 1886-1944) ազգանունն է։
Իբրև անձնանուն գործածական է հայերի մեջ։
Զագսի արխիվներում հանդիպում ենք նաև Տելման ձևով (ԶԱ-1933, 1931, 1935, 1973 և այլն)։
5597
Այլ անուններ
Արես, Արէս
Արես, Արէս անվան բացատրությունը Արես, Արէս անունը գալիս է հին հունական դիցաբանության՝ պատերազմի աստված Արեսի անունից, որ Զևսի և Հերայի որդին էր։ Այժմ էլ գործածական անուն է։
Մարզպետունի
Մարզպետունի անվան բացատրությունը Մարզպետունի անունը Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի հերոսի ազգանունն է։ Հանդիպում է նաև Մարզպետ ձևով։ Բավական տարածված անձնանուն է։
Փիրուզ, Փերուզ
Փիրուզ, Փերուզ անվան բացատրությունը Փիրուզ, Փերուզ անունը առաջացել է պարսկերեն Piruza անունից։ Այն արաբերեն firuza «երկնագույն անգին քար» բառն է։ Իբրև իգական անձնանուն...
Ջանիկ
Ջանիկ անվան բացատրությունը Ջանիկ անունը Ջան անձնանվան փաղաքշական ձևն է։ Այժմ էլ գործածական է իբրև ինքնուրույն անուն։ Սրանից էլ ստեղծվել է Ջանիկյան ազգանունը։
Սարիկ
Սարիկ անվան բացատրությունը Սարիկ անունը առաջացել է հայերեն սար գոյականից՝ իկ փաղաքշական ածանցով։ Ինչպիսին են Լեռնիկ, Ծովիկ։ Նորահայտ անուն է, բայց սակավ է հանդիպում։