Վահրամ անվան բացատրությունը

 

Վահրամ անունը առաջացել է պահլավերեն Vahram անունից։

Այն գարուն է նշանակում։

Հ. Աճառյանը նույնացնում է Վահագն անվան հետ։

Միաժամանակ ապավինելով Հայսմավուրքի բացատրությանը՝ Վահրամ, որն անձրև է նշանակում։

Համեմատում է պահլավերեն varan, պարսկերեն baran բառի հետ։

Հավանական է գտնում անձրև նշանակությունը։

Կասկած չկա, որ Վահրամ անունը կապված է պահլավերեն Varhran աստծո հետ, որը Հրատ մոլորակն է։

Հայերի մեջ տարածված անուն է։

Սրանից են Վահրամյան ազգանունը և Վահրամաբերդ տեղանունը Շիրակում։

5786

Այլ անուններ

Արմենակ

Արմենակ անվան բացատրությունը   Արմենակ անունը առաջացել է հայկական դիցաբանական Արամանյակ անուններից։ Շատ տարածված էր անցյալ դարում։ Գործածական է նաև կրճատ Արմեն ձևը, որ գործածվում է...

Քրիստ

Քրիստ անվան բացատրությունը   Քրիստ անունը Քրիստափոր անվան կրճատ ձևն է, որը գործածվում է իբրև ինքնուրույն անուն։

Զինա

Զինա անվան բացատրությունը   Զինա անունը Զինաիդա անվան կրճատ ձևն է։  Զինաիդա անունը հունական ծագում ունի՝ Zenos + idos բառացի թարգմանվում է «Զևս աստծու դուստրը»...

Շամամ

Շամամ  անվան բացատրությունը   Շամամ առաջացել է հայերեն շամամ բառից։ Իբրև անձնանուն հայերի մեջ գործածական է XIV դարից։ Կրճատ կոչում են Շամիկ։ Կա նաև Շամամյան ազգանունը։

Պավել

Պավել անվան բացատրությունը   Պավել անունը առաջաել է ռուսերեն Павел անունից։ Այն փոխառություն է հունարեն Paulos, լատիներեն Paulus անվան։ Սրա հայերեն համարժեքն է՝ Պողոս։ Նորամուտ անուն է,...

Վերջինները բլոգից