Աղավնի, Աղաւնի անվան բացատրությունը

 

Աղավնի, Աղաւնի անունը առաջացել է աղավնի թռչունի անունից, որ անմեղության և համեստության խորհրդանիշ է:

Իբրև անձնանուն գործածական է անցյալ դարից:

Համապատասխանում է ժողովրդական Դոխիկ անվանը: Այժմ էլ բավական տարածված անուն է:

Փաղաքշական ձևն է Աղունիկ ձևով, որը նաև հանդես է գալիս որպես ինքնուրույն անուն:

3799

Այլ անուններ

Ղարիբջան

Ղարիբջան անվան բացատրությունը   Ղարիբջան անունը առաջացել է արաբերեն garib և պարսկերեն jan՝ հոգյակ բառերից։ Իբրև անձնանուն այլևս գործածական չէ։ Մնացել է միայն Ղարիբջանյան ազգանունը։

Վարդգես

Վարդգես անվան բացատրությունը   Վարդգես անունը առաջացել է հայերեն վարդ և գես (գէս) բառերից։ Նշանակում է վարդի պես մազեր ունեցող, վարդագանգուր, վարդահեր։ Այժմ բավական գործածական անուն է։...

Համասփյուռ

Համասփյուռ անվան բացատրությունը   Համասփյուռ անունը առաջացել է հայերեն համասփյուռ բառից։ Նշանակում է ամենուրեք սփռված, ամեն կողմ տարածված։ Իբրև իգական անուն  գործածական է XV դարից։...

Ծովիկ

Ծովիկ անվան բացատրությունը   Ծովիկ անունը առաջացել է հայերեն ծով բառից՝ իկ փաղաքշական ածանցով․ ակնարկում է աչքերի կապտությունը կամ պայծառությունը։  Կրճատ կոչվում են Ծովո։ 

Ամալյա

Ամալյա անվան բացատրությունը   Ամալյա անունը եվրոպական անուն է, որ գործածական է դարձել մեզ մոտ անցյալ դարի ութսունական թվականներին Շիլլերի «Ավազակները» ողբերգության հերոսուհու անունո...

Վերջինները բլոգից