Աշխեն անվան բացատրությունը

 

Աշխեն անունը առաջացել է պահլավերեն akhsen՝ «գորշ» բառից։

Զենդերենում akhsaena բառը նշանակում է «թուխ», «կապտասև»:

Եթե պահլավերեն akhsen բառի դրափոխված ձևը համարենք, ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի «մոխրագույն», «գորշ»:

Բայց գույն է արտահայտում նաև «աշխետ» բառը՝ պահլավերեն khset, զենդերեն khsaeta, որը կարելի է մեկնել «հրակարմիր»:

Հնագույն անուններից է:

Խորենացին հիշատակում է Աշխէն կույս, որ Աշխադարի դուստրն էր:

Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարսկերեն փաղաքշական en ածանցից՝ Աշխեն, ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում, օրինակ Խորեն:

Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:

7626

Այլ անուններ

Կլեոպատրա

Կլեոպատրա անվան բացատրությունը   Կլեոպատրա անունը առաջացել է հունարեն Kleopatra անունից։ Նշանակում է հոր փառքը կամ փառավոր, հռչակավոր հոր դուստր։ Եկել է գրական ճանապարհով։ Այժմ հ...

Խոնարհ

Խոնարհ անվան բացատրությունը   Խոնարհ անունը առջացել է հայերեն Խոնարհ բառից։ Նշանակում է հնազանդ, համեստ։ Տարածվել է XVIII դարից։ Այժմ էլ գործածական անուն է ։

Սանդուխտ

Սանդուխտ անվան բացատրությունը   Սանդուխտ անունը առաջացել է պարսկերեն san և dukht՝ դուստր բառերից։ Ըստ Հյուբշմանի՝ Sanatruk անունից է san ձևը։ Նշանակում է Սանատրուկի դուստր։ Հայերի մեջ գ...

Շամունե

Շամունե  անվան բացատրությունը   Շամունե անունը եբրայերեն Samun (Շմավոն) անվան իգականն է, որ նշանակում է «հլու», «լսող», «հնազանդ»։ Սրա փաղաքշական...

Վանուհի

Վանուհի անվան բացատրությունը   Վանուհի անունը ծագել է Վան քաղաքի անունից։ Նշանակում է Վանի ծնունդ, Վանի դուստր։

Վերջինները բլոգից