Ասպրամ անվան բացատրությունը

 

Ասպրամը պարսկական անուն է, սակայն չենք հանդիպում ոչ Հյուբշմանի «Arm. Grammatik» և ոչ էլ Յուստիի «Jranisches Namenbuch» գրքերում:

Ձևով նման է պարսկերեն  asprahm-ին, այսինքն կազմված է պարսկերեն  asp «ձի» և rahm «գութ» բառերից:

Ասպրամ նշանակում է «ձիու նկատմամբ գթառատ», «ձի խնամող», «ձիասեր» (ինչպես հունարեն Filippos «ձիասեր անունը»):

Այս անունը հնում հայերը չեն ունեցել։

Տարածվել է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի ազդեցությամբ:

Այժմ էլ կարող ենք հանդիպել այս անունը:

9482

Այլ անուններ

Տիրան

Տիրան անվան բացատրությունը   Տիրան անունը առաջացել է հին պարսկերեն Tiran անունից։ Այս անվան արմատն է​ Tir՝ Տյուր աստվածը։ Հայերի մեջ տարածված հնագույն անուններից է, որ մինչև հիմա գործած...

Երանյակ

Երանյակ անվան բացատրությունը   Երանյակ անունը առաջացել է հայերեն երանի, երանիկ բառից, նշանակում է «բախտավոր»։ Հայոց հնագույն անուններից է։   Համազոր են Երանուհի, Երան,...

Սլավիկ

Սլավիկ անվան բացատրությունը   Սլավիկ անունը առաջացել է ռուսերեն слава՝ փառք բառից՝ հայերեն իկ ածանցով։ Այն նշանակում է փառավոր կամ փառքի հասած։ Բավական տարածված անու...

Անահիտ

Անահիտ անվան նշանակությունը   Անահիտ առաջացել է զենդերեն Anahita, պահլավերեն Anahit անուններից։  Անահիտը պարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև Հայաստանում։  ...

Լիլիթ

Լիլիթ անվան բացատրությունը   Լիլիթ անունը նորահայտ անուն է հայերի մեջ։ Եկել է Ավետիք Իսահակյանի համանուն լեգենդից։ Ըստ հրեից առասպելի՝ Լիլիթ է կոչվել առաջին կինը, որին աստված ստեղծել էր...

Վերջինները բլոգից