Դարեջան
Դարեջան անվան բացատրությունը
Դարեջան անունը պարսկերեն անուն է։
Կազմված է Դարեհ (Dareh, որը հին պարսից Darayavaus, Աքեմենյան դինաստիայի հզոր արքան է՝ 522-486 թթ. մ. թ. ա.) անունից և jan «հոգի» բառից։
Վրացիների մեջ այս անունը շատ է տարածված։
Գործածական է նաև հայերի մեջ, որ եկել է վրաց գրականության ազդեցությամբ։
2463
Այլ անուններ
Գուժ
Գուժ անվան բացատրությունը Գուժ անունը առաջացել է հայերեն գույժ բառից։ Նշանակում է վատ, անախորժ լուր, բոթ։ Նորահայտ անձնանուն է, երևում է 1930-ական թվականներից։
Աիդա
Աիդա անվան նշանակությունը Աիդա անունը նորամուտ անուն է, որ վերջերս լայն տարածում է գտել։ Եկել է իտալացի կոմպոզիտոր Վերդիի համանուն օպերայի ազդեցությամբ։
Վալյա
Վալյա անվան բացատրությունը Վալյա անունը հանդիսանում է Վալենտինա անվան կրճատ ձևը։ Նշանակում է ուժեղ և կայտառ։ Տարածվել է վերջին դարում՝ ռուսերենից։
Էռա
Էռա անվան բացատրությունը Էռա անունը առաջացել է լատիներեն aera բառից։ Բառացի թարգմանվում է նախնական թիվ, սկզբնական թվանշան։ Շատ գործածական էր քսանական թվականներին Ռուսաստանում՝ իբրև նոր դարա...
Հաջիբաբ, Հաջիպապ
Հաջիբաբ, Հաջիպապ անվան բացատրությունը Հաջիբաբ, Հաջիպապ անունը առաջացել է արաբերեն haji՝ մահտեսի և թուրքերեն baba՝ հայր բառերից։ Տարածված անուն էր անցյալ դարում։ Մնացել է այժ...