Ֆլորա անվան բացատրությունը

 

Ֆլորա՝ լատիներեն Flora անունն է, որը տարածված է եվրոպական շատ ժողովուրդների մեջ։

Ծագում է լատիներեն flos՝ ծաղիկ բառից։ 

Հին հռոմեական դիցաբանության մեջ Ֆլորան ծաղիկների աստվածուհին է՝ Զեփյուռի կինը։ Նա պատկերվում է գեղեցիկ կնոջ արտաքինով, ձեռքին բռնած ծաղիկներ (Տիցիան, Ռեմբրանդտ, Բեկլի)։ 

Ֆլորայի պաշտամունքը դրսևորվել է շքեղ տոնահանդեսներով։

Այժմ ֆլորա ասելով հասկանում ենք «բուսական աշխարհ»։ 

Հայերի մոտ այս անունը երևում է անցյալ դարի վերջից։

Կրճատ կոչում են Ֆլոր։

Ֆլորա անվան բացատրությունը, Flora

5553

Այլ անուններ

Հախնազար

Հախնազար անվան բացատրությունը   Հախնազար անունը առաջացել է արաբերեն haqq՝ աստված և նազար nazar՝ հայացք բառերից։ Նշանակում է աստվածահայաց։ Գործածական էր մինչև անցյալ դարի կեսերը։ Այժմ մ...

Մելսիդա

Մելսիդա անվան բացատրությունը   Մելսիդա անունը Մելս անվան իգական ձևն է։ Այն տարածվել է մեր մեջ 1930-ական թվականներից: Նշանակությունը տե՛ս Մելս անվան տակ:

Կամսար

Կամսար անվան բացատրությունը   Կամսար անունը ըստ Մովսես Խորենացու առաջացել է պարսկերեն kam՝ պակասավոր և sar՝ գագաթ բառերից։ Նշանակում է խոռ գագաթ։ Աճառյանը բացատրում է իրանական kama...

Լեյլի

Լեյլի անվան բացատրությունը   Լեյլի անունը առաջացել է արաբերեն Leyli կամ Leyla անունից։ Նշանակում է գիշերային կամ շուշան։ Հնագույն անուն է և ունի եբրայական ծագում։ Հայերը գործածում են...

Ղազար

Ղազար անվան բացատրությունը   Ղազար անունը առաջացել է Ղազարոս անվան կրճատ ձևից։ Այն ինքնուրույն անուն է հայերի մեջ։ Արևելահայերը հաճախ Լազար են կոչում, որից և ստեղծվել է Լազարյան ազգանու...

Վերջինները բլոգից