Հայկանդուխտ
Հայկանդուխտ անվան բացատրությունը
Հայկանդուխտ անունը առաջացել է հայերեն Հայկ անունից և պարսկերեն dukhtar՝ դուստր բառից։
Նշանակում է Հայկի դուստրը։
Գործածվում է իբրև Հայկ անվան իգական ձևը։
Անցյալ դարում տարածված անուներից էր։
Կա նաև այս անվան կրճատ՝ Կանդուխտ ձևը, որ միաժամանակ որպես ինքնուրույն անուն է հանդես գալիս։
1770
Այլ անուններ
Վանիկ
Վանիկ անվան բացատրությունը Վանիկ անունը առաջացել է հայերեն Հովհաննիկ անունից, որ էլ Հովհաննես անունի փաղաքշական ձևերից է։ Այժմ գործածական է որպես ինքնուրույն անուն։
Գորկի
Գորկի անվան բացատրությունը Գորկի անունը ռուս մեծանուն գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկովի գրական մականունն է (Մաքսիմ Գորկի, 1868-1936)։ Իբրև անձնանուն երևում է մեր մեջ 1930-ական թվականների...
Սանդուխտ
Սանդուխտ անվան բացատրությունը Սանդուխտ անունը առաջացել է պարսկերեն san և dukht՝ դուստր բառերից։ Ըստ Հյուբշմանի՝ Sanatruk անունից է san ձևը։ Նշանակում է Սանատրուկի դուստր։ Հայերի մեջ գ...
Ավետիս (Աւետիս)
Ավետիս (Աւետիս) անվան բացատրությունը Ավետիս (Աւետիս) անունը հին հայերեն աւետիք բառի հայացական հոլովաձևն է, որ գործածվում է իբրև անձնանուն նույն նշանակությամբ։ Կրճատ փաղաքշական ձևերն են Ավետի...
Ժան
Ժան անվան բացատրությունը Ժան անունը ֆրանսիական տառադարձությամբ Jean՝ Հովհաննես անունն է։ Վերջերս տարածված է մեր մեջ, ինչպես Հովհաննեսը։