Խանդութ, Խանդուտ
Խանդութ, Խանդուտ անվան բացատրությունը
Խանդութ, Խանդուտ անվանը հանդիպում ենք հայ ժողովրդական էպոսում։
Դավթի կնոջ անունն է Խանդութ, Խաթուն։
Եթե համարենք հայերեն խանդ բառից ստեղծված՝ ապա զուտ հայերեն անուն է և նշանակում է խանդոտ, խանդաբորբ։
Կարելի է համարել նաև պարսկերեն Խանդուխտ անվան աղավաղված ձևը։
Այս դեպքում ստւգաբանվում է իբրև իշխանադուստր։
Հին գրավոր աղբյուրներում, ինչպես և ժողովրդի մեջ այս անունը չի եղել։
Տարածվեց 1939 թվականից, երբ տոնվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։
2987
Այլ անուններ
Արձան
Արձան անվան բացատրությունը Արձան անունը առաջին անգամ հիշատակում է պատմահայր Մովսես Խորենացին (գիրք Գ, գլուխ Կ)։ Այժմ հազվադեպ է գործածվում։ Հայոց արձան բառից է առնված։
Նազուկ, Նազուք
Նազուկ, Նազուք անվան բացատրությունը Նազուկ կամ Նազուք անունը առաջացել է ժողովրդական նազուկ բառից։ Նշանակում է «քնքուշ», «նուրբ», «բարակ»։ Իբրև...
Շավասպ
Շավասպ անվան բացատրությունը Շավասպ անունը առաջացել է զենդերեն Syavaspi, պարսկերեն Savasp անունից։ Այն կազմված է syava «սեաւ»՝ սև և aspa՝ ձի բառերից։ Այս անունը հայերի մեջ ե...
Գնունի
Գնունի անվան բացատրությունը Գնունի անունը առաջացել է հայ նախարարական տոհմանունից։ Տարածվել է վերջին տարիներին գրականության միջոցով և դարձել անձնանուն։ Կա նաև Գնունի ազգանունը։
Վշտուհի
Վշտուհի անվան բացատրությունը Վշտուհի անունը առաջացել է հայերեն վիշտ բառից՝ հոգս, ցավ իմաստով և ուհի ածանցով։ Վշտիկ անվան իգականն է։ Ստեղծվել է մեր դարի 30-ական թվականներին։