Լալա
Լալա անվան բացատրությունը
Լալա անունը պարսկական lala ծաղկի անունն է։
Մեզ մոտ գործածվում է իբրև հայերեն կակաչ բառի բարբառային համազոր ձևը։
Հին մատյաններում չի հիշատակվում որպես անձնանուն։
Միայն անցյալ դարի վերջերից այս անունն սկսեց տարածվել հայերի մեջ՝ Րաֆֆու «Խենթը» վեպի ազդեցությամբ։
Այժմ էլ կենդանի անուն է։
5204
Այլ անուններ
Տիմոֆեյ
Տիմոֆեյ անվան բացատրությունը Տիմոֆեյ անունը եկել է ռուսերեն Тимофей անունից։ Այն նույն Տիմոթեոսն է։ Հայերի մեջ գործածական է քսանական թվականներից (ԶԱ-1927-466)։
Սավգյուլ
Սավգյուլ անվան բացատրությունը Սավգյուլ անունը առաջացել է թուրքերեն sevgili բառից։ Այն նշանակում է սիրելի։ Այս անունը տարածվել է թուրքերենի միջոցով։
Ժորժ
Ժորժ անվան բացատրությունը Ժորժ անունը ֆրանսիական George անունն է։ Այն հունական ծագում ունի։
Շահեն
Շահեն անվան բացատրությունը Շահեն անունը պահլավերեն Sahen անունից (նոր պարսկերենում Sahin)։ Նշանակում է «բազե»։ Հայերի մեջ տարածված է Շահեն ձևով, բայց կիրառվել է նաև Բազե&n...
Սոս
Սոս անվան բացատրությունը Սոս անունը առաջացել է հայերեն սոսի ծառի անունից։ Այս անվան տարածմանը նպաստեց Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպը։ Կա Սոսյան ազգանունը։