Մարգարիտ
Մարգարիտ անվան բացատրությունը
Մարգարիտ անունը առաջացել է հայերեն մարգարիտ բառից, որ իբրև իգական անուն գործածական է նաև ուրիշ շատ ժողովուրդների մոտ (ֆիանցերեն Margerit, ռուսերեն Маргарита և այլն)։
Հայերի մեջ այս անունը տարածված է վաղուց և մինչ օրս էլ գործածական է։
Վերջերս գործածում են նաև Մարգարիտա ձևով, որ ցանկալի չէ, քանի որ Մարգարիտ անունը կրում են միայն կանայք, և իգականացնելու կարիք չկա այլևս։
Փաղաքշական ձևերն են Մարգուշ, Մարգո, Մագի, Մեգի, Գրետա․․․

6886
Այլ անուններ
Կազբեկ
Կազբեկ անվան բացատրությունը Կազբեկ անունը առաջացել է Կովկասյան լեռնաշղթայի բարձր գագաթներից մեկի անունից։ Կազմված է թուրքերեն kazi՝ դատավոր և bek՝ իշխան բառերից։ Վրացիների մե...
Մանֆրեդ
Մանֆրեդ անվան բացատրությունը Մանֆրեդ անունը հազվագյուտ անուն է։ Այն եկել է Եվրոպական գրականության ազդեցությամբ։
Բունիաթ
Բունիաթ անվան բացատրությունը Բունիաթ անունը առաջացել է պարսկերեն bunyat՝ հիմք բառից։ Իբրև անձնանուն տարածված է արևելյան շատ ժողովուրդների մեջ։ Այժմ էլ տարածված անուն է։ Սրանից ունենք...
Վաղարշ
Վաղարշ անվան բացատրությունը Վաղարշ անունը առաջացել է պահլավերեն Valakhs, արաբերեն՝ Balas, պարսկերեն Valas անվան ձևերից։ Հայերի մեջ տարածված է հնագույն ժամանակներից։ Սրանից ունենք Վաղա...
Աղասար
Աղասար անվան նշանակությունը Աղասար անունը առաջացել է պարսկերեն Agasar անունից է, որ նշանակում «աղաների գլխավոր», «տիրագլուխ»: Այժմ գրեթե գործածական չէ, սակայն դեռևս պ...