Նախշուն
Նախշուն անվան բացատրությունը
Նախշուն անունը առաջացել է հայերեն նախշուն բառից, որ նշանակում է «գեղեցիկ նախշերով», «զարդարուն»։
Հայերի մեջ տարածված անձնանունն էր XV-XVIII դարերում։ Այժմ համեմատաբար քիչ է գործածական, հանդիպում ենք մեծ մասամբ Ղարաբաղում, Զանգեզուրում, Շիրակում։
Կան նաև սրա դրափոխված Նշխուն ձևը և Նախշո փաղաքշականը։
2755
Այլ անուններ
Տավրոս
Տավրոս անվան բացատրությունը Տավրոս անունը առաջացել է Տավրոս լեռան անունից։ Այն դարձրել են անձնանուն, ինչպես՝ Մասիս, Արագած։ Հնում գործածական չի եղել։ Հանդիպում ենք վերջերս։
Վերդի
Վերդի անվան բացատրությունը Վերդի անունը առաջացել է թուրքերեն verdi՝ տվեց բառից։ Մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անուն։ Սակայն սա կրճատ ձևն է Ալլահվերդի, Խուդավերդի անունների, որ...
Զորիկ
Զորիկ անվան բացատրությունը Զորիկ անունը առաջացել է հայերեն զոր, զօր բառրց՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է զորեղ, զորություն ունեցող, զորավոր, հզոր։ Այժմ բավական տարածված անուն է։...
Իսկուհի
Իսկուհի անվան բացատրությունը Իսկուհի անունը հայերեն անձնանուն է։ Նշանակում է իսկական, անխարդախ, ճշմարտացի։ Շատ տարածված էր անցյալ դարում։ Հիմա էլ է գործածական։
Հայկարամ
Հայկարամ անվան բացատրությունը Հայկարամ անունը առաջացել է հայկական Հայկ և Արամ անունների զուգակցումից։ Իբրև ինքնուրույն անձնանուն գործածական է նաև այսօր։ Կա նույնիսկ Հայկարամյան անզգաո...