Օհաննա
Օհաննա անվան բացատրությունը
Օհաննա անունը հայերեն Օհան (Յովհան) անվան իգական ձևն է, որը վաղուց գործածական է ժողովրդի մեջ։
Հին մատյաններում հանդիպում ենք Յովհաննայ ձևով։
Այժմ կենդանի անուն է։

3202
Այլ անուններ
Շաղիկ
Շաղիկ անվան բացատրությունը Շաղիկ անունը հայերեն Շաղոսկի անվան փաղաքշական ձևն է։ Կազմված է հայերեն շաղ (ցող) բառից, ինչպես Ցողիկ անունը։ Այժմ հազվադեպ է գործածվում։
Սուքիաս
Սուքիաս անվան բացատրությունը Սուքիաս անունը առաջացել է հունարեն Hisukhios-ից։ Այն նշանակում է հանդարտ, խաղաղ։ Հայերի մեջ տարածված է հնուց։ Այժմ էլ գործածական անուն է։ Սրանից ունենք...
Էլիզ, Էլիզա
Էլիզ, Էլիզա անվան բացատրությունը Էլիզ կամ Էլիզա անունը լատիներեն Elizabeth անվան կրճատ ձևերից մեկն է, որ մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն (Ավելի տես Եղիսաբեթ)։
Նարեկ
Նարեկ անվան բացատրությունը Հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։...
Մանան
Մանան անվան բացատրությունը Մանան անունը առաջացել է մանանա (գազպեն) բառից, որ գալիս է Աստվածաշնչից: Որպես անձնանուն հայերի մեջ հիշատակվում է XIV-XVII դարերում: Սկզբում այս ա...